News
Լրահոս
News
Հինգշաբթի
Դեկտեմբեր 13
Տեսնել լրահոսը


Հայաստանում իշխանությունը խաղաղ փոխանցելու գործընթացը փայլուն օրինակ է՝ ասել է ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ՄԱԿ-ի կենտրոնակայանում՝ անդրադառնալով մեր երկրում տեղի ունեցած քաղաքական փոփոխություններին։ Այս մասին NEWS.am–ին հայտնում են ՀՀ վարչապետի լրատվական ծառայությունից։

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը հույս է հայտնել, որ Հայաստանը կընթանա վերընթաց զարգացման ճանապարհով` իրականացնելով նորանոր բարեփոխումներ տարբեր ուղղություններով:

Կողմերը մտքեր են փոխանակել Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու շուրջ և կարևորել այնպիսի բարեփոխումները, որոնք նույնիսկ տեխնիկապես կբացառեն ընտրախախտումների հնարավորությունները: Այդ համատեքստում, Նիկոլ Փաշինյանը կարևորել է ՄԱԿ-ի կողմից տեխնիկական աջակցության շարունակական անհրաժեշտությունը:

Վարչապետն ընդգծել է, որ երկկողմ արդյունավետ փոխգործակցությունը նպաստում է մեր երկրում տարբեր ոլորտներում բարեփոխումների իրականացմանն ու հույս հայտնել, որ այդ ծրագրերը ոչ միայն կկրեն շարունակական բնույթ, այլ նաև կստանան նոր ազդակներ:

Վարչապետ Փաշինյանը կարևորել է ՀՀ կառավարության և Միավորված ազգերի կազմակերպության միջև սերտ և ամուր համագործակցությունը` ՄԱԿ-ի հռչակած արժեքների պաշտպանության և ամրապնդման գործում:

Վարչապետն ընդգծել է, որ Հայաստանն ակտիվորեն ներգրավված է ՄԱԿ-ի և դրա կառույցների աշխատանքներում և հավելել, որ ՄԱԿ-ի թիրախային հետագա աջակցությունը Հայաստանին կխթանի և կամրապնդի Հայաստանի զարգացման ներուժը։

Անտոնիո Գուտերեշը համոզմունք է հայտնել, որ Հայաստանի հետ արդյունավետ համագործակցությունն առավել կամրապնդվի և կզարգանա:

Հանդիպմանն անդրադարձ է եղել նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացին: Վարչապետը շնորհակալություն է հայտնել Գլխավոր քարտուղարին` ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի ջանքերին լիակատար աջակցություն ցուցաբերելու համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   English, Русский and Türkçe
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայաստանը վարում է խիստ հայաստանակենտրոն եւ հայամետ քաղաքականություն․ Զոհրաբ Մնացականյան
Փորձը կարևոր չէ, կարևորը քաղաքական կամքն է, կարողությունները և պատասխանատվությունը․․․
Հայաստանում ընտրություններին հետեւում է ավելի քան 200 դիտորդ. ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ
Դիտորդները կգնան տարածքային ընտրական հանձնաժողով՝ հետեւելու, թե տվյալներն ինչպես են մուտքագրվելու համակարգչային համակարգ…
Հայաստանում նախընտրական արշավի հետ կապված լուրջ մտահոգություններ չունենք. ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ
Մենք, որպես կանոն, մի ընտրությունը մյուսի հետ եւ մի երկիրը մյուսի հետ չենք համեմատում…
Զոհրաբ Մնացականյանը ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի հետ քննարկել է Արցախի խնդրի շուրջ վերջին զարգացումները
Զոհրաբ Մնացականյանը եւ Թոմաս Գրեմինգերը մտքեր փոխանակեցին Հայաստանում տեղի ունեցող ներքաղաքական զարգացումների շուրջ…
Մինսկի խմբի համանախագահները դիմել են կողմերին` բնակիչներին խաղաղության նախապատրաստելու միջոցներ ձեռնարկելու խնդրանքով
Համանախագահները ողջունել են հրադադարի խախտման դեպքերի եւ զոհերի մասին լուրերի զգալի նվազեցումը այս տարվա սեպտեմբերին Դուշանբեում ԱՊՀ գագաթաժողովի շրջանակներում Ադրբեջւանի եւ Հայաստանի ղեկավարների զրույցից հետո...
Միլանում տեղի է ունենում Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպումը
Հանդիպումն անցկացվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ․․․
Partner news