News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Գալիլեո Գալիլեյի (1564-1642) նամակը, որի պատճառով ինկվիզիցիան նրան հերետիկոսության մեջ է մեղադրել, օգոստոսի 2-ին գտնվել է Լոնդոնում։ Այդ մասին հայտնում է Nature ամսագիրը։

«Ես չէի հավատում, որ գտել եմ այն նամակը, որը Գալիլեյի բոլոր աշակերտները անհույս կորած էին համարում։ Սա ավելի անհավանական է թվում, որովհետեւ նամակը գտնվել է ոչ թե ինչ-որ անհայտ գրապահոցում, այլեւ Թագավորական գրադարանում»,- ասել է Բերգամյան համալսարանի պատմաբան Սալվատորե Ռիչարդոն։

1613թ․ դեկտեմբերի 21-ին գրված նամակի 7 էջերում Գալիլեյն իր ընկեր Բենեդետո Կաստելիին գրում է Արեգակի շուրջը Երկրի պտտվելու մասին։ Այս տեսակետը հակասում էր եկեղեցու դիրքորոշմանը, ըստ որի Երկիրն անշարժ էր։ Նամակը ստորագրված է G.G. (Galileo Galilei)։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ