News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

«Փաստ» օրաթերթը գրում է. «Բելառուսում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Արմեն Ղեւոնդյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել 2018թ. պաշտոնը ստանձնելու հայտարարագիրը: Նշենք, որ Արմեն Ղեւոնդյանը դեսպանի, ինչպես նաեւ ԱՊՀ կանոնադրական եւ այլ մարմիններում ՀՀ մշտական եւ լիազոր ներկայացուցչի պաշտոնը ստանձնել է օգոստոսի 15– ին: 

Հանձնաժողովի կայքում հրապարակված փաստաթղթից տեղեկանում ենք, որ նորանշանակ դեսպանը առանձնատուն է հայտարարագրել: Նա հայտարարագրել  է նաեւ «TOYOTA AVENSIS 1.8» մակնիշի ավտոմեքենա:

Պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ Ա. Ղեւոնդյանի դրամական միջոցները կազմել են 9 500 000 ՀՀ դրամ եւ 10 000 ԱՄՆ դոլար:

Այս տարվա հունվարի 1–ից մինչեւ պաշտոնական պարտականություններն ստանձնելու օրը ստացված եկամուտները գոյացել են աշխատավարձից՝ կազմելով 3 117 976 ՀՀ դրամ: 

Հավելենք, որ մինչ այս Բելառուսում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպանի եւ ԱՊՀ կանոնադրական եւ այլ մարմիններում ՀՀ մշտական եւ լիազոր ներկայացուցչի պաշտոնները ստանձնում էր Օլեգ Եսայանը, ով նախագահ Արմեն Սարգսյանի հրամանով հետ էր կանչվել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Եկել եմ այստեղ, որ Նիկոլին կանգնեցնեմ»․ Վահագն Չախալյանն իր թիմով ակցիա է անում Կառավարության մոտ
Մենք մեր առջև գոյաբանական հարց ենք դրել, հիմա սկսվում է ազգային-ազատագրական պայքար․․․
Մեծ անվստահություն կա, նոր ընտրություն դրեք, եթե ընտրվեցիք,ձեր մտածածն արեք. բերքաբերցին՝ Փաշինյանին
Այսօր իշխանության նկատմամբ մեծ անվստահություն կա, չեք կարծո՞ւմ, որ պետք է...
Այո, ռիսկեր կան, մենք դրանք տեսնում ենք, բայց այդ ռիսկերը կառավարելու ձեւը առաջ գնալն է. Փաշինյանը՝ Բերքաբերում
Այսօր, երբ ես ասում եմ Բերքաբեր, ես հասկանում եմ կառուցվող տներ…
«Ժողովուրդ». Առողջապահության պետպատվերը չփոխվեց. Փաշինյանը խաբել է. մաս 201
Ընդ որում, մամուլը հաճախ է գրել այս ոլորտում շահերի բախման, կոռուպցիոն ռիսկերի մասին։ Օրինակ՝ երբ Արսեն...
«Հրապարակ». Սանահինցիները «կանկախանան»
Բանն այն է, որ դեռեւս մեկ տարի առաջ, երբ համայնքի ղեկավարն ընդդիմադիր, «Ապրելու երկիրը» ներկայացնող...
«Հրապարակ». Տավուշցիները որոշել են սպասել իշխանության քայլերին
Մեկ այլ տավուշցի էլ փոխանցեց, որ գյուղերում նրա հայտարարություններն իրարամերժ են եղել: Մասնավորապես...
Ամենաշատ