News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հարավային Կորեայի նախագահ Մուն Չժե Ինը Դոնալդ Թրամփին է փոխանցել Կիմ Չեն Ընի ուղերձը եւ մանրամասն պարզաբանել դրա բովանդակությունը, հայտնում է «Կիոդո» գործակալությունը՝ վկայակոչելով Հարավային Կորեայի պատվիրակությունում աղբյուրին:

Հարավային Կորեայի նախագահը ուղերձի վերաբերյալ մանրամասն պարզաբանում է կատարել: Բովանդակության մասին չի հաղորդվում, սակայն նշվում է, որ Դոնալդ Թրամփն այն ողջունել է: Հարավային Կորեայի նախագահի հետ հանդիպմանը նա հայտարարել է, որ Հյուսիսային Կորեայի ապամիջուկայնացման հարցերում «խնդիրների բլուր» կա:

Ավելի բաղ հաղորդվել էր, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի հետ երկրորդ հանդիպումն անցկացնելու մասին, որը կանցկացվի նույնպիսի ձեւաչափով, ինչ Սինգապուրում:

Երկու երկրների առաջնորդների պատմության մեջ առաջին գագաթնաժողովը տեղի է ունեցել հունիսի 12-ին Սինգապուրում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ