News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Իրանի նախագահ Հասան Ռոհանին հայտարարել է, որ իրանական իշխանությունները կփակեն Հորմուզի նեղուցը, որը հարավ-արեւելքում կապում է Օմանի ծոցը հարավ-արեւմուտքում Պարսից ծոցի հետ է, եթե ԱՄՆ-ն շարունակի պատժամիջոցների ճնշման քաղաքականությունը: Այս մասին նա ասել է NBC-ի հետ հարցազրույցում:

Ռոհանին շեշտել է, որ իր խոսքը նախազգուշացում չէ, այլ «իրականություն»:

«Եթե Պարսից ծոցից ջուրը պետք է լինի ազատ եւ անվտանգ, ապա այն պետք է այդպիսին մնա բոլորի համար», - ասել է Իրանի նախագահը:

Ռոհանին նաեւ նշել է, որ ԱՄՆ իշխանությունները չեն կարողանա լիովին դադարեցնել իրանական նավթի մատակարարումը համաշխարհային շուկա, հաղորդում է Gazeta-ն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ