News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Չինաստանն Արեւմուտքի երկրներին կոչ է անում հարգել Հոնկոնգում անջատողական կուսակցությունը փակելու որոշումը, դադարեցնել երկրի ներքին գործերին միջամտությունը եւ այն ուժերին աջակցությունը, որոնք խոսքի ազատության ապահովման պատրվակով առաջ են մղում Հոնկոնգի անկախացման գաղափարները: Երեքշաբթի այս հատուկ վարչական շրջանում այսպիսի նախազգուշացմամբ է հանդես եկել Չինաստանի ԱԳՆ Կոմիսարիատը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Հոնկոնգում արտասահմանյան պետությունների շահագրգիռ ներկայացուցչություններին կոչ ենք անում հարգել Չինաստանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը, միջազգային օրենքները եւ Հոնկոնգի կառավարության կողմից «Հանուն Հոնկոնգի անկախության» անջատողական խմբի իրավաչափ արգելքը»,- նշված է հայտարարության մեջ:

Չինաստանի ԱԳՆ Կոմիսարիատը նախօրեին օրենքից դուրս հայտարարված Ազգայնական կուսակցությունն անվանել է ապօրինի միավորում, որի գործունեությունը «խախտում է Չինաստանի սահմանադրությունը, Հոնկոնգի օրենքները, լրջորեն խափանում է երկրի ինքնիշխանությունը, անվտանգությունը եւ տարածքային ամբողջականությունը»:

«Մենք համապատասխան ինստիտուտներին կոչ ենք անում դադարեցնել կարծիքի արտահայտման ազատության պատրվակով Հոնկոնգի եւ Չինաստանի ներքին գործերին միջամտությունը, խուսափել կեղծ ազդակներ հաղորդելուց այն ուժերին, որոնք հանդես են գալիս Հոնկոնգի անկախացման օգտին»,- շեշտված է հայտարարության մեջ:

Տեղական իշխանությունները երկուշաբթի օրենքից դուրս են հայտարարել նոր Ազգայնական կուսակցությունը, որը սկսել է հրապարակայնորեն առաջ մղել անջատողական գաղափարները: Սա առաջին դեպքն է, երբ հատուկ վարչական շրջանի վարչակազմը Հոնկոնգում քաղաքական կազմակերպություն է արգելում՝ համապատասխան որոշումը պատճառաբանելով «ազգային անվտանգության շահերով»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ