News
Լրահոս
News
Հինգշաբթի
Դեկտեմբեր 13
Տեսնել լրահոսը

Ադրբեջանական ընդդիմությունը բողոքում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ այսօր նախատեսված Բաքու այցի դեմ:

Ինչպես հայտնում է contact.az-ը, մի խումբ հասարակական գործիչներ, որոնց մեծամասնությունը ընդդիմադիր քաղաքական գործիչներ են, Կլոր սեղան են կազմակերպել՝ նվիրված ՌԴ նախագահ Վ. Պուտինի Ադրբեջան այցի նշանակության գնահատմանը, որը նախատեսված է 2018 թվականի սեպտեմբերի 25-ին: Միջոցառման արդյունքներով ընդունված հայտարարության մեջ նշված է խաղաղությանն ու Ադրբեջանի անկախությանը սպառնալիքի մասին, որը կրում է Ռուսաստանի Դաշնությունը:

Նշվում է Ադրբեջանում ռուսամետ գործիչների «հինգերորդ շարասյան» գոյության մասին, որոնց ՌԴ-ն օգտագործում է հակաադրբեջանական քաղաքականության մեջ: «Ադրբեջանի իշխանությունը պետք է շատ կարճ ժամկետում հստակություն մտցնի մեր հասարակության մեջ ուղղորդված արտահոսող տեղեկություններում ՀԱՊԿ-ին եւ Ռուսաստանի տնօրինած այլ դաշինքներին Ադրբեջանի հնարավոր անդամակցության մասին»,- հայտարարում են ՌԴ հակառակորդները:

Կլոր սեղանի մասնակիցները վստահ են, որ Կրեմլը վարում է հետխորհրդային երկրներն իր վերահսկողության տակ վերադարձնելու քաղաքականություն՝ դրա համար օգտագործելով ահաբեկչությունն ու անջատողականությունը, օտար տարածքներ իբրեւ խաղաղարար ուժեր ռուսական բանակը մտցնելը:

Կլոր սեղանի մասնակիցներն աջակցում են ռազմատեխնիկական եւ տնտեսական ոլորտներում ադրբեջանա-ռեուսական կապերին, սակայն հանդես են գալիս Ադրբեջանում ռուսերենի էլ ավելի մեծ տարածման դեմ եւ դատապարտում են «Ադրբեջանում ժողովրդավարության զարգացմանը Կրեմլի հակազդեցությունը»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Partner news