News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի հաստատության գործունեության մեջ առաջին անգամ Արման Թաթոյանը Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտե է ներկայացրել հատուկ դիրքորոշում կապված զինծառայողների իրավունքների հարցով «Մուրադյանն ընդդեմ Հայաստանի» ՄԻԵԴ վճռի կատարման հետ:

ՄԻՊ-ից NEWS.am-ին հայտնում են, որ դիրքորոշման մեջ անդրադարձ է կատարվել նշված վճռի կատարման համար սկզբունքային մի շարք խնդիրների, ներառյալ՝ զինված ուժերի նկատմամբ քաղաքացիական վերահսկողության եւ զինված ուժերի կարգապահության ամրապնդման անհրաժեշտության հարցերին: Այդ ուղղությամբ Պաշտպանի կողմից արվել են կոնկրետ առաջարկություններ:

Մարդու իրավունքների պաշտպանի կողմից Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտե նման դիրքորոշում ներկայացնելը կարեւոր նշանակություն ունի զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության գործում:

Պաշտպանը բարձր է գնահատում Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի իրավունքի գերակայության եւ մարդու իրավունքների գլխավոր տնօրինության, ինչպես նաեւ ԵԽ երեւանյան գրասենյակի հետ համատեղ աշխատանքն այս ոլորտում։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 3-ին Մարդու իրավունքների պաշտպանի նախաձեռնությամբ եւ Եվրոպայի խորհրդի աջակցությամբ Երեւանում նախաձեռնվել են խորհրդակցություններ՝ կապված զինծառայողների իրավունքների, կյանքի իրավունքի եւ խոշտանգումների արգելքին առնչվող Հայաստանի վերաբերյալ ՄԻԵԴ վճիռների կատարման հետ: Պաշտպանը վերահաստատել է, որ ՄԻԵԴ վճիռների կատարմանը Հայաստանի մարդու իրավունքների ազգային հաստատության մասնակցությունը միջազգային լավագույն փորձի օրինակ է, եւ այդ գործում Պաշտպանի մասնակցությունը կիրականացվի համագործակցելով նաեւ պետական համակարգի ու քաղաքացիական հասարակության գործընկերների հետ:

Տպել
Ամենաշատ