News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Կառավարության դիմաց Արարատի մարզի Նարեկ գյուղի բնակիչները բողոքի ակցիա են իրականացնում, նրանք բողոքում են ոռոգման ջրի սակավությունից:

Ցուցարարները նշեց, որ իրենց գյուղը պոմպերով է ջուր ստանում, սակայն պոմպերը չեն աշխատում, կամ մի մասն է աշխատում, որի հետեւանքով գյուղը մնում է առանց ջրի:

«Մեր խնդիրը վաղուց է եղել, ամեն անգամ ասել են՝ այսօր կլուծենք, վաղը կլուծենք, ու մինչ օրս լուծում չկա: Ընդամենը չորս հոգու են ոռոգման հնարավորություն տալիս, 300 հոգի ոռոգման ջրի կարիք ունի իր տնտեսության համար, ե՞րբ հերթ կհասնի»,-ասացին բնակիչները:

Նրանք գնացել են Արմավիրի մարզպետ Գարիկ Սարգսյանի մոտ, սակայն նա ասել է, որ կընդունի միայն մեկ հոգու, ինչը զայրացրել է գյուղացիներին. « Ամբողջ մարզից մեկն է իր ժողովուրդը, մենք իր ժողովուրդը չենք»:

«Կառավարությունից եւ Նիկոլ Փաշինյանից խնդրում ենք ջուր տալ մեզ: Մենք արդեն մեռնում ենք, բերքը ծառերի վրա է, ջուր չեն տալիս: Մենք գնալու ենք մեր ծառերը կտրենք, մայրուղիները փակենք: Եթե մենք պետք է մեռնենք, մի քանի հաստավիզ ապրեն, դա թույլ չենք տալու: Մեզ ասում են Երեւանից են ջուրը կտրում, հիմա թող ասեն՝ ով է կտրել, գնանք բողոքենք: Եթե կտրում են, թող բոլորինը կտրեն»,-ասաց ցուցարարներից մեկը:

Նշենք, որ Կառավարությունից ցուցարարների հետ հանդիպեց փոխվարչապետ Տիգրան Ավինյանի օգնական Միքայել Նահապետյանը։ Նա ասաց, որ խոսել է Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահի հետ, վերջինս հավաստիացրել է, որ խնդիրը կլուծվի, համայնքը ջուր կունենա։

Հարցը, թե ինչո՞ւ մինչ այս պահը հնարավոր չի եղել լուծել համայնքի ջրի խնդիրը, Նահապետյանը թողեց անպատասխան։

Նրանք նշեցին, որ Նիկոլ Փաշինյանն ասում է տեղերում հարցը լուծեք, բայց մեզ տեղում լսող չկա, դրա համար եկել ենք այստեղ:

Անհարմար իրավիճակ. Փաշինյանը պարզեց՝ Արարատի մարզպետը չի տիրապետում իր ղեկավարած մարզի տվյալներին

Տպել
Ամենաշատ