News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Երեքշաբթի Շվեդիայի նոր գումարման  խորհրդարանում կայացել է գործող վարչապետ Ստեֆան Լյովենի վստահության քվեի համար քվեարկությունը: Պատգամավորների մեծամասնությունը` 349-ից 204-ը, դեմ են արտահայտվել նոր ժամկետի համար նրա թեկնածությանը եւ 142 ազգային  ընտրյալները կողմ են քվեարկել, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Շվեդիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Ստեֆան Լյովենը վերջին խորհրդարանական ընտրություններից հետո կամավոր հրաժարական չի տվել, ուստի նոր գումարման  օրենսդրական ժողովի օրակարգում վարչապետի վստահության քվեի հարցն է ընդգրկվել: Աջակենտրոն դաշինքը (Չափավոր կոալիցիոն կուսակցությունը, «Լիբերալները», Քրիստոնեադեմոկրատական կուսակցությունը (Կենտրոնի կուսակցություն)  եւ «Շվեդական դեմոկրատները» ընտրատեղամասերի փակվելուց անմիջապես հետո հայտարարեցին, որ հաջորդ ժամկետում չեն աջակցի նրա թեկնածությանը: Դաշինքը կցանկանար փոքրամասնության սեփական կառավարություն ձեւավորել Չափավոր կոալիցիոն կուսակցության առաջանորդ Ուլֆ Քրիստերսենի գլխավորությամբ:

Այժմ երկուշաբթի ընտրված խորհրդարանի խոսնակ Անդրեաս Նորլենը պետք է վարչապետի պաշտոնի համար նոր թեկնածու առաջադրի: Նա բանակցություններ կանցկացնի կուսակցության ղեկավարների հետ եւ կընտրի քաղաքական գործչի, որին մեծամասնությունը կաջակցի: Ընդհանուր առմամբ, Նորլենը կարող է առաջադրել 4 թեկնածուի, իսկ ձախողման դեպքում երկրում հայտարարվելու են նոր ընտրություններ` վերջին քվեարկությունից 3 ամիս անց:

Շվեդիայի Սահմանադրությունը չի պահանջում, որ խորհրդարանի անդամների մեծամասնությունը կողմ քվեարկի վարչապետի թեկնածուին: Բավական է, որ նրանք դեմ չլինեն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ