News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հոկտեմբեր 17
Տեսնել լրահոսը

Հայաստանում տեղի ունեցող փոփոխությունները Եվրամիության հետ հարաբերությունների զարգացման հզոր խթան կդառնան: Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին այսպիսի կարծիք հայտնեց սեպտեմբերի 25-ին Երեւանում ընթացող Հայաստան-Եվրամիություն Առեւտրի հարցերում համագործակցության կոմիտեի առաջին նիստում ունեցած իր ողջույնի ելույթում:

Նրա խոսքով՝ հանրապետության նոր ղեկավարության նախանշած առաջնահերթությունները առեւտրի եւ ներդրումների ոլորտում Հայաստանի եւ ԵՄ-ի միջեւ հարաբերությունների զարգացման հզոր խթան կդառնան: «Նոր ղեկավարության հայտարարած առաջնահերթությունները միագամայն բավարար են առեւտրի եւ ներդրումների ոլորտում շահերի պաշտպանության համար, եւ կարծում եմ՝ կառավարությունը հրաշալի գիտի, թե այս ուղղությամբ ինչ պետք է արվի»,- նշեց դեսպանը:

Ըստ նրա՝ խոսքն առաջին հերթին վերաբերում է կոռուպցիան արմատախիլ անելուն. Սվիտալսկին վստահ է, որ դրա դեմ հաղթանակը Հայաստանին հնարավորություն կընձեռի ԵՄ-ում նոր գործընկերներ գտնել եւ եվրոպական ներդրումներ ներգրավել:

Կառավարության նախանշած երկրորդ առաջնահերթությունը՝ դատական համակարգի անկախությունը, Եվրամիության պատվիրակության ղեկավարի կարծիքով, նույնպես կնպաստի եվրոպական ընկերությունների հետ գործընկերության հաստատմանը, քանի որ դատական համակարգի անկախությունը երաշխավորում է բիզնեսի պաշտպանությունն ու անվտանգությունը՝ դրանով մեծացնելով Հայաստանով գործարարների հետաքրքրվածությունը: «Մենք կցանկանայինք Հայաստանում տեսնել ավելի շատ եվրոպական ընկերություններ, ավելի շատ եվրոպական ներդրումներ, եւ ոչ միայն դրամական հոսքերի տեսքով, այլեւ նոու-հաուի, գիտելիքների, տեխնոլոգիաների, կառավարման մշակույթի»,- պարզաբանեց Պյոտր Սվիտալսկին:

Եվրոպական հանձնաժողովի առեւտրի հարցերով Գլխավոր տնօրինության ստորաբաժանման ղեկավար Պետրոս Սուրմելիսն իր հերթին ընդգծեց. «Մենք վստահ ենք, որ Հայաստանի կառավարության նախանշած փոփոխությունները ԵՄ-ի հետ համագործակցությունը միայն կամրապնդեն եւ կնպաստեն առեւտրային հարաբերությունների հետագա զարգացմանը, իսկ Հայաստան-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության մասին համաձայնագիրը երկրին հնարավորություն կտա իրականացնել նախանշած բարեփոխումները, բարելավել գործարար կլիման, ներգրավել արտասահմանյան ներդրումներ, խթանել երկրի ընդհանուր զարգացումը, նպաստել աղքատության մակարդակի կրճատմանը: ԵՄ-ն Հայաստանին աջակցելու պատրաստակամություն է հայտնում այս նպատակներին հասնելու գործում»:

Նշենք, որ Հայաստանի Վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ Հայաստանի եւ ԵՄ-ի միջեւ արտաքին առեւտրաշրջանառությունը 2017 թվականի արդյունքներով 1 մլրդ դոլարից անցել է, որ մեկ տարվա վաղեմության ցուցանիշից 36,1 տոկոսով ավելի է: Մասնավորապես՝ արտահանումն աճել է 22 տոկոսով՝ մինչեւ 432,4 մլն դոլար, ներմուծման 47,8 տոկոս աճի պայմաններում՝ մինչեւ 633,3 մլն դոլար: ԵՄ-ն Հայաստանի երկրորդ առեւտրային գործընկերն է, երկրի արտաքին առեւտրաշրջանառության կառուցվածքում նրա բաժինը կազմում է 26 տոկոս:

!
Այս նյութը հասանելի է նաև   English, Русский and Türkçe
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրամիությունն ուզում է բարձրացնել կիբեռանվտանգության մակարդակը
Հայաստանում դրական եզրակացություն է տրվել ԵՄ-ի հետ Խորհրդարանական համագործակցության կոմիտեի կանոնադրությանը
Անկախ երկրում ստեղծված քաղաքական իրավիճակից՝ ներկայիս Ազգային ժողովը դեռեւս ժամանակ ունի իր գործունեության համար…
Փորձագետ․ Հայկական մեղրը մրցունակ է Եվրոպական միության շուկայում
Ընդ որում, նշվեց, որ հանրապետությունում գնալով ավելանում է մեղվաբուծությամբ զբաղվող երիտասարդների թիվը․․․
Թերեզա Մեյ․ Լոնդոնն ու Բրյուսելը Brexit-ի պայմաններում հստակություն են մտցրել
ՀՀ կառավարությունը հստակ է արտահայտվել արտաքին քաղաքականության առնչությամբ. Զոհրաբ Մնացականյան
Մենք, իհարկե, կխոսենք ՀՀ–ում այսօրվա իրավիճակի դինամիկայի մասին...
Թրամփն ԱՄՆ-ին կշտամբել է Եվրամիությանը վստահելու հիմարության համար
Եվրամիությունը ստեղծվել է այն նպատակով, որ մեզնից օգտվի առեւտրի ոլորտում, նրանք հենց դա էլ արել են…
Ամենաշատ
Partner news