News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

«Հայաստան» համահայկական հիմնադրամի նախկին տնօրեն Արա Վարդանյանին  նոր մեղադրանք չի առաջադրվել։ Այս մասին այսօր՝ 2018 թ. սեպտեմբերի 25–ին NEWS.am–ի հետ զրույցում  ասաց ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը։

Ավելի վաղ լրատվամիջոցներում տեղեկություն էր տարածվել, որ Վարդանյանին մեղադրանք է առաջադրել  ՀՀ Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը), 178-րդ հոդվածի 2-րդ մասի 1.1 կետով ( խարդախություն)։

«Արա Վարդանյանի նկատմամբ նոր մեղադրանք չի առաջադրվել, շփոթմունք է տեղի ունեցել», - NEWS.am-ի հետ զրուցում ասաց Արևիկ Խաչատրյանը։

Հիշեցնենք, որ Արա Վարդանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենգրքի 214 հոդվածի 1-ին մասով, այն բանի համար, որ նա «Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրեն լինելով՝ իր լիազորություններն օգտագործել է կազմակերպության շահերին հակառակ՝ դրանով իսկ էական վնաս պատճառելով հիմնադրամի բարի համբավին եւ հեղինակությանը:

Արա Վարդանյանը հուլիսի 2-ին ձերբակալվել էր, որից հետո գրավի դիմաց ազատ էր արձակվել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ