News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

«Ժառանգություն» կուսակցությունը Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցում էր ոչ թե ինչ–որ մեկին հաղթելու կամ պարտվելու համար, այլ իր առաջարկը, իր այլընտրանքն ու ձեռագիրը թողնելու համար։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 25-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանը, որը նաեւ գլխավորում էր կուսակցության ցուցակը սեպտեմբերի 23-ին կայացած Երեւանի ավագանու ընտրություններին։ «Ժառանգություն» կուսակցության հիմնադիրը վստահություն հայտնեց, որ իր առաջարկը, իր այլընտրանքն ու ձեռագիրը թողնել «Ժառանգությանը» հաջողվել է։

Նա շեշտեց, որ ընտրություններից հետո «Ժառանգություն»–ը կշարունակի իր հանրային մասնակցությունը. «Կուսակցության պարտությունը մենք երբեք չենք վերագրել պետությանը կամ հայրենիքի պարտության, մենք համարում ենք, որ սա մեր տեսակն է, մենք եղել ենք պայքարող քաղաքացի, բայց եւ եղել ենք իրատես։ Սա քայլ առաջ էր, նկատողություն եւ ահազանգեր եղել են, եւ կարծում եմ՝ մինչեւ հաջորդ ընտրություններ դրանք սրբագրված կլինեն»։

Րաֆֆի Հովհաննիսյանը նկատեց՝ սա քվե էր հանուն նոր Երեւանի, Նոր Հայաստանի եւ ոչ մեկի դեմ։

Նկատառմանը, որ «Ժառանգություն»–ը նախորդ երկու տասնամյակների առանցքային կուսակցություններից էր, նաեւ 2013 թվականի նախագահական ընտրություններին կես միլիոնից ավելի ձայն էր հավաքել, հիմա ի՞նչն է խնդիրը, սեւ ու սպիտակի բաժանո՞ւմն է խնդիրը. Րաֆֆի Հովհաննիսյանը արձագանքեց. «Օբյեկտիվ, առարկայական իրավիճակ էր ստեղծվել երկրում, կա տակավին չհանգուցալուծված անցումային շրջան, ինչպես նաեւ պետական նշանակության օրակարգի ներխուժում նախընտրական իրավիճակի մեջ...Մեր հանրապետությունը, քաղաքացին ապրող, շնչող օրգանիզմ է եւ փոփոխության մեջ է, ուստի համեմատել 5 տարի առաջ նախագահական ընտրությունները, երբ ես չխորշեցի անհավասար պայքարից, հետհեղափոխական քաղաքային ընտրությունների հետ, նարինջների ու խնձորների համեմատություն է, ինչպե՞ս կարող ենք այս ընտրությունները համեմատել լրիվ այլ իրավիճակում, իրապես սեւ ու սպիտակների իրավիճակում կայացած նախագահական ընտրությունների հետ»։

Նրա կարծիքով՝ «Իմ քայլը» դաշինքի հաղթանակը ջախջախիչ չէր, առարկայական, համոզիչ էր. «Երեւանցիների մեծ մասը չքվեարկեց, այնուամենիվ, որը եւս մտածելու տեղիք է տալիս, բայց չի փոխում այն պատասխանատվությունը, որ ընկնում է «Իմ քայլը» դաշինքի վրա»։

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ սեպտեմբերի 23-ին կայացած Երեւանի ավագանու ընտրություններում նախնական տվյալներով «Իմ քայլը» դաշինքը ստացել է 81,06 տոկոս, ԲՀԿ-ն՝ 6,95 տոկոս, «Լույս» դաշինքը՝ 4,99 տոկոս:

Նշենք, որ այս տվյալների համաձայն, Երեւանի ավագանու 65 տեղերից 57-ը բաժին կհասնի «Իմ քայլը» դաշինքին, 5 տեղ կստանա ԲՀԿ-ն եւ 3 տեղ՝ «Լույս» դաշինքը: Մյուս ուժերը ավագանիում ներկայացված չեն լինի:

Նշենք, որ «Ժառանգություն»–ը ավագանու ընտրություններին հավաքել է 0.75 տոկոս։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԵՄ-ն համաձայնության չի եկել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների վեցերորդ փաթեթի շուրջ
ԵՄ-ն համաձայնության չի եկել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների վեցերորդ փաթեթի շուրջ․․․
«Ժողովուրդ». Բացառիկ. որ դատավորների սենյակներում են գաղտնալսվող սարքեր տեղադրվել
Նշենք, որ այս դատավորների աշխատասենյակներում գաղտնալսող սարքերի տեղադրումն ամենևին էլ պատահական չէ, քանի որ նրանցից...
COVID-19-ի հետ կապված սահմանափակումների պատճառով Հելսինկիում բողոքի ցույց է անցկացվել
Ակցիային մասնակցել է շուրջ 300 մարդ․․․
«Ազատ հայրենիքը» ձգտելու է շարունակել զբաղեցնել իր առաջատար դիրքը. Արայիկ Հարությունյան
«Ազատ հայրենիքը» իր նշանակալի նպաստն ունի Արցախի պետականաշինության գործում...
Չենք լռելու եւ չենք դառնալու իշխանության գրպանի ընդդիմություն. Շարմազանով
Ալավերդու պղնձաձուլարանի փակումը վառ օրինակ է, թե ինչ է անում Փաշինյանի իշխանությունը...
Հայաստանի ԿԸՀ-ն ներկայացրել է Երեւանի նորընտիր ավագանու կազմը (ցանկ)
ԿԸՀ-ն նախ ուժը կորցրած է ճանաչել ԲՀԿ ընտրական ցուցակում ընդգրկված ավագանու անդամի թեկնածուներ Նաիրա Զոհրաբյանի, Պետրոս Ղազարյանի…
Ամենաշատ