News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Հռոմի Ֆրանցիսկոս պապը դարձել է  Էստոնիայի էլեկտրոնային ռեզիդենտը: Այդ մասին հաղորդել է Բալթյան հանրապետության նախագահի գրասենյակը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը՝ Կաթոլիկ եկեղեցու եւ Վատիկանի պետության ղեկավարն այսօր դարձել է Էստոնիայի էլեկտրոնային ռեզիդենտը, նրա թվային ինքնության քարտը ներկայացրել է Էստոնիայի նախագահ Կերստի Կալյուլայդը», - ասվում է հաղորդագրությունում:

Նախագահի գրասենյակի համաձայն, Հռոմի Ֆրանցիսկոս պապը դարձել է  Էստոնիայի թվով 37647-րդ էլեկտրոնային ռեզիդենտը:

Ավելի վաղ էլեկտրոնային ռեզիդենտի կարգավիճակ ստացել են Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը եւ Լյուքսեմբուրգի վարչապետ Կսավյե Բետելը:

 Էստոնիան աշխարհում առաջինն է, որ ստեղծել է էլեկտրոնային կացության ծրագիր, որը թույլ է տալիս օտարերկրյա մասնակիցներին օգտվել այս պետության գրեթե բոլոր օնլայն ծառայություններից (պետական ծառայություններ): Իշխանությունները ակնկալում են, որ 2025 թվականին աշխարհում մոտ 10 միլիոն «էլեկտրոնային էստոնացիներ» կլինեն:

Հռոմի Ֆրանցիսկոս պապը երեքշաբթի այցով ժամանել է Տալլին: Բալթյան երկրներով (Լիտվա, Լատվիա եւ Էստոնիա)  նրա թվով 25-րդ առաքելական այցը նվիրված է բոլոր երեք հանրապետությունների անկախության առաջին հռչակագրի 100-ամյակին: Չնայած այն երկար չի տեւել, այստեղ համընդհանուր նշվում է այդ օրը:

Բացի այդ, Ֆրանցիսկոսը նույնությամբ կրկնում է իր նախորդի՝ Հովհաննես Պողոս II-ի (1920-2005) երթուղին, որը նա ուղիղ 25 տարի առաջ`1993 թվականի սեպտեմբերին անցել էր:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ