News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Աշխատանքային, հարկային եւ սոցիալական քաղաքականությունը պետք է արդիականացվի՝ ՀՀ-ում անհավասարության աճը հաղթահարելու համար: Այս մասին ասված է Համաշխարհային բանկի «Դեպի հասարակական նոր պայմանագիր» (Toward a New Social Contract) զեկույցում:

Հաղորդագրությունում նաեւ ասվում է.

«Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի երկրների աշխատանքի, հարկման եւ սոցիալական ապահովության քաղաքականությունը պետք է տեղափոխել 21-րդ դար՝ խմբերի միջեւ անհավասարության աճը հաղթահարելու եւ անորոշության ավելացմանը դիմակայելու հարցում աշխատողներին օգնելու համար, ասվում է Համաշխարհային բանկի նոր ուսումնասիրության մեջ: 

«Դեպի հասարակական նոր պայմանագիր»  (Toward a New Social Contract) զեկույցում կոչ է արվում հիմնովին վերաիմաստավորել քաղաքականությունները` տնտեսական նոր հնարավորություններից օգտվողների եւ ավելի ու ավելի ճկուն տնտեսության մեջ անտեսվածների միջեւ մեծացող խզումը փոքրացնելու համար:

«Չնայած Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի երկրների ունեցած՝ սոցիալական ապահովության հաստատությունների եւ ծրագրերի հսկայական փորձին՝ դրանք նախատեսված էին այլ տնտեսական միջավայրի համար եւ քաղաքացիների համար այլեւս չեն ապահովում նույն օգուտները, ինչպես նախկինում»,- ասում է Համաշխարհային բանկի Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի գծով փոխնախագահ Սիրիլ Մյուլերը: «Երկարաժամկետ վարձու աշխատանքը, հատկապես երիտասարդների դեպքում, այլեւս հատկանշական չէ, եւ մեզ անհրաժեշտ է ապահովել աճի օգուտների եւ հնարավորությունների ավելի հավասար բաշխում»:

Հայաստանում մասնագիտությունների փոփոխությունները տարբերվում են Արեւմտյան Եվրոպայում դիտված փոփոխություններից: Ոչ առօրեական, բարձր մտավոր հմտություններ պահանջող մասնագիտությունների կշիռը  վարձու աշխատանքի ցուցանիշի նկատմամբ դիրքերը զիջում է՝ 1999 թ. 53 տոկոսից նվազելով մինչեւ 2015 թ. 48 տոկոսը:  Միեւնույն ժամանակ, աճել է ավտոմատացմանն առավել միտված՝ առօրեական խնդիրներ  լուծող մասնագիտությունների կշիռը վարձու աշխատանքի մեջ՝ 21 տոկոսից կազմելով մոտ 30 տոկոս:

Չնայած նվազելուն՝ Հայաստանում  դեռեւս շատ բարձր է ոչ ստանդարտ զբաղվածության՝ ժամանակավոր կամ կես դրույքով աշխատանքի ցուցանիշը, եւ այն բարձր է Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի միջին ցուցանիշից: Հարավային Կովկասն այն տարածաշրջանների թվին է պատկանում, որտեղ ամենամեծ նախապատվությունը տրվում է երաշխավորված աշխատանքին. 2015թ. «Կյանքն անցումային փուլում» հետազոտությամբ հարցված անձանց գրեթե 80 տոկոսը նշել էր, որ նախընտրում է միջին աշխատավարձով, առաջխաղացման փոքր հավանականությամբ, սակայն երկարաժամկետ հեռանկարում ավելի երաշխավորված աշխատանքն ավելի բարձր աշխատավարձով, առաջխաղացման ավելի մեծ հավանականությամբ եւ զգալիորեն ավելի քիչ երաշխավորված աշխատանքից:

Մարզերի միջեւ անհավասարությունը Հայաստանում համեմատաբար բարձր է: Երկիրը Եվրոպայում եւ Կենտրոնական Ասիայում տարածքների առավել անհավասարությամբ առաջին մեկ երրորդ երկրների թվում է: Տնային տնտեսությունների մեկ շնչի հաշվով սպառման միջին ճեղքն ամենահարուստ եւ ամենաաղքատ մարզերի միջեւ կազմում է 1,322 ԱՄՆ դոլար (2011 թ. գնողունակության պարիտետով):

Չնայած Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի տարածաշրջանը համաշխարհային համադրումների ժամանակ առավել հավասար տարածաշրջաններից մեկն է, քաղաքացիներից շատերը դեռեւս վերընթաց տեղաշարժ չեն ունենում, զգում են, որ խրված են անհավասարության թակարդում եւ ավելի խոցելի են, քան նախորդ սերունդները: Ավելին, ֆինանսական եւ աշխատանքի երաշխիքի նվազումը նշանակում է, որ աղքատության մեջ հայտնվելու առումով միջին խավի ավելի մեծ մասն խոցելի է՝ ինչն ամբողջությամբ հանգեցրել է ընկերությունների նկատմամբ վստահության նվազման, ավելի մեծ բեւեռացման եւ հասարակության ներսում պոպուլիզիմի ավելացման:

Նշված մարտահրավերները հաղթահարելու համար զեկույցով առաջարկվում են քաղաքականության երեք սկզբունքներ՝ անցում բոլոր աշխատողների համար հավասար պաշտպանության՝ անկախ նրանց աշխատանքի տեսակից, սոցիալական աջակցության, սոցիալական ապահովագրության եւ հիմնական որակյալ ծառայությունների ապահովման հարցում համընդհանուր մոտեցման ձգտում եւ համընդհանուր հարկման բազայի պրոգրեսիվության պաշտպանում, որն աշխատանքից ստացված եկամտի հարկումը փոխլրացնում է կապիտալի հարկմամբ:

«Երբ մարդկանց հարցնում ենք իրենց բարեկեցության մասին, մտահոգություններ ենք լսում մեծացող անհավասարության եւ անապահովության մասին: Սույն զեկույցում հետազոտվում են նշված մտահոգությունների պատճառները՝ վերլուծելով վերջին տասնամյակներում եկամտի բաշխվածության փոփոխությունները»,- ասում է Համաշխարհային բանկում Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի հարցերով առաջատար տնտեսագետ եւ զեկույցի համահեղինակ՝  Մաուրիսիո Բուսոլոն: «Մենք կարծում ենք, որ լուծումը գլոբալիզացիան կամ տեխնոլոգիաները կանգնեցնելու մեջ չէ: Դրա փոխարեն անհրաժեշտ կլինի նոր հասարակական պայմանագիր՝ ռիսկերի ու հնարավորությունների ավելի արդար բաժանմամբ՝ վերջին տասնամյակներում տարածաշրջանում գրանցված տնտեսական տպավորիչ ձեռքբերումները պահպանելու եւ ընդլայնելու համար»:

Հաշվետվության մեջ առանձնացվում են խմբերի միջեւ լարվածության չորս տեսակներ, որոնք քայքայում են հասարակական համախմբվածությունը. երիտասարդ եւ տարեց սերունդների միջեւ անհամաչափությունները, տարբեր մասնագիտություններում ներգրավված աշխատողների միջեւ անհավասարությունը, աշխարհագրական դիրքից ելնելով հնարավորությունների անհավասար մատչելիությունը եւ սեռով, էթնիկ, կրթական եւ այլ գործոններով, այլ ոչ թե անհատական ջանքերով եւ ունակություններով պայմանավորված անհավասարությունները:

Ընդունելով, որ Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի երկրները շատ առումներով են տարբերվում, սույն զեկույցում շեշտադրվում են այն քաղաքականությունները, որոնք ուղղված են լարվածությունների կրճատմանը՝ բոլոր աշխատողներին պաշտպանելուն, սոցիալական ծառայությունները բարելավելուն եւ հարկային համակարգերն ավելի արդարացի դարձնելուն:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Մաքուր երկաթի գործարան»-ը ճգնաժամային վիճակում է․ Զանգեզուրի կոմբինատը դադարեցրել է մոլիբդենի մատակարարումը․ «Հետք»
«Մաքուր երկաթի գործարան» ԲԲԸ-ն Հայաստանի մոլիբդենի խտանյութ վերամշակող ձեռնարկություն է: Նա առաջինն է սկսել արտադրել ֆերոմոլիբդեն, արտադրում է...
Դրոշմավորման ենթակա ապրանքները գնելուց առաջ ստուգեք E-Mark հավելվածի միջոցով» ՊԵԿ
Կասկածու՞մ եք ապրանքի իսկության և ժամկետի մեջ, օգտվե՛ք ապրանքների դրոշմավորման և մոնիթորինգի համակարգից: Հսկիչ (նույնականացման) նշաններով...
Քննարկվել են Կապսի ջրամբարի կառուցմանը և դրա բնապահպանական հետևանքներին առնչվող հարցեր
Նախարար Հակոբ Սիմիդյանը գործընկերների հետ քննարկել է ջրային ոլորտի արդյունավետ կառավարմանն առնչվող խնդիրները, նախարարության կողմից դրանց...
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն նույնպես էժանացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 23-ին, կազմել է...
Փաշինյանը հանձնարարել է ներկայացնել տնտեսական աճի առաջմղմանն ուղղված նոր առաջարկություններ
Վարչապետ Փաշինյանը պատասխանատուներին հանձնարարականներ է տվել ծրագրերի պլանավորման, բյուջետավորման ու կապիտալ ծախսերի արդյունավետ...
Մարտին ապրանքների բացթողումից հետո պակաս վճարված մաքսային վճարների ու տույժերի գումարը կազմել է 41․101 մլն դրամ
Մեկ արտագնա մաքսային ստուգման արդյունքով մերժվել է ընկերության դիմումը...
Ամենաշատ