News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Հայաստանին  Եվրամիությունից ներդրումներ ներգրավելու համար կայունություն է անհրաժեշտ: Սեպտեմբերի 25-ին Երեւանում կայացած Հայաստան-Եվրամիություն առեւտրի հարցերով համագործակցության կոմիտեի առաջին նիստի շրջանակում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց Եվրահանձնաժողովի Առեւտրի դեպարտամենտի գլխավոր տնօրեն Պետրոս Սուրմելիսը:

Նա նշեց, որ Եվրամիության պատվիրակության Հայաստան կատարած այցի հիմնական նպատակը բարեփոխումներ իրականացնելն է, որոնք նպաստում են բարենպաստ ներդրումային եւ գործարար միջավայրի ստեղծմանը:

 «Բարեփոխումները, մասնավորապես, կանդրադառնան կարգավորման ոլորտին: Ներկայումս ստեղծվում են նոր կանոնակարգեր, որոնք ուղղված են բիզնեսի համար հավասար մրցակցային պայմանների ապահովմանը: Սա է հիմնական նպատակը` նորարարության ոլորտում ձեռնարկությունների՝ ինչպես պետական, կամ մասնակի պետական, այնպես էլ մասնավորնորի, մասնավորապես, սթարթափերի համար հավասար պայմանների ապահովում», - ասաց եվրոպացի պաշտոնյան:

Անդրադառնալով առեւտրային հարաբերությունների զարգացմանը, նա նշեց, որ ԵՄ երկրների եւ Հայաստանի միջեւ առեւտրաշրջանառության ցուցանիշները լավատեսություն են ներշնչում. 2017 թվականի տվյալների համաձայն, ապրանքաշրջանառությունը գերազանցել է մեկ միլիարդը:

«Սակայն որոշակի ապրանքային խմբերի առումով որոշ բացեր կան, մասնավորապես, Հայաստանից արտահանվող գյուղմթերքի ծավալների պակասը: Բայց այս բացը աստիճանաբար լցվում է», - ընդգծեց Սուրմելիսը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պետքարտուղարությունը հերքել է Հայաստանին ռազմական օգնություն տրամադրելու փաստաթղթի ստորագրման մասին տեղեկությունը
Անվտանգության հարցեր օրակարգում չեն եղել...
Զախարովան Կանադայի միանալու մասին. ԱՄՆ-ը ցանկանում է ՆԱՏՕ-ի ուժերը տարածաշրջան ներքաշել ԵՄ առաքելության միջոցով
Ինչպես հասկանում ենք, Օտտավայի՝ ԵՄ առաքելությանը միանալու հարցն արդեն անցել է գործնական հարթություն
Լիտվան պատրաստ է աջակցել Հայաստանին ԵՄ-ի հետ հարաբերությունների սերտացման հարցում. Ինգրիդա Շիմոնիտեն՝ Ալեն Սիմոնյանին
Ալեն Սիմոնյանն ու Լիտվայի վարչապետը քննարկել են անվտանգային և տնտեսական իրավիճակն Արևելյան Եվրոպայում և Հարավային Կովկասում...
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Բորելը և Վարհելին կոչ են արել Վրաստանին ձեռնպահ մնալ ԵՄ անդամակցությունը վտանգող օրենքների ընդունումից
Սա շատ մտահոգիչ իրադարձություն է, և այս օրենքի վերջնական ընդունումը բացասաբար կանդրադառնա...
Հայաստանն, ըստ նախնական համաձայնության, առաջին անգամ օգնություն կստանա ԵՄ Խաղաղության հիմնադրամից
Բրյուսելում նախնական համաձայնություն է ձեռք բերվել Եվրամիության...
Ամենաշատ