News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Թվում է, թե թավշյա հեղափոխության շահառուն ժողովուրդն է, բայց իրականում դրա ամենանշանակալի շահառուն Սերժ Սարգսյանն է: Սեպտեմբերի 25-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց «Ազգային համաձայնություն» կուսակցության ղեկավար Արամ Հարությունյանը:

Նրա գնահատմամբ՝ նախկին նախագահը երկրում կոռուպցիայի աճի, արտագաղթի մեծ չափի եւ 2008 թվականի մարտի 1-ի ողբերգական իրադարձությունների հիմնական մեղավորն է: «Իսկ հիմա բոլորը մոռացել են այն մասին, թե ինչպես էին հանդես գալիս Սերժ Սարգսյանի դեմ: Եթե Սերժ Սարգսյանն ասում էր, որ այնքան ձայն կխփեն, որքան անհրաժեշտ է, ապա ներկայիս վարչապետ Նիկոլ Փաշինյանը որպես թե հայտարարել է՝ միայն փորձեք ձեր ձայնը մեզ չտալ»,- նշեց Հարությունյանը:

Ընդ որում՝ նա շեշտեց, որ երկրում, փաստորեն, բացակայում է քաղաքական պլյուրալիզմը, իսկ գործող իշխանությունը հրապարակայնորեն սպառնալիքներ է տալիս իր ընդդիմախոսներին, ինչի վրա Արեւմուտքը աչք է փակում, «քանի որ այն հեղափոխական գործընթացները, որոնք տեղի են ունեցել եւ մինչ օրս Հայաստանում ընթանում են, կազմակերպվել էին եւ ֆինանսավորվում են Արեւմուտքի կողմից»:

Արամ Հարությունյանը վստահ է, որ այս ամենն արվել է միայն այն նպատակով, որ ռուսական 102-րդ ռազմաբազան Հայաստանի տարածքից դուրս մղեն: «Նրանք հայտարարում են Ռուսաստանի հետ լավ եւ ջերմ հարաբերությկունների մասին, սակայն դա միայն շեղելու համար է: Նրանք գաղտնի խաղ են վարում եւ միանգամայն այլ նպատակներ են հետապնդում»,- եզրափակեց «Ազգային համաձայնություն» կուսակցության ղեկավարը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ