News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Եվրասիական տնտեսական միության երկրների համար «Հրդեհային անվտանգության ապահովման եւ հրդեհաշիջման միջոցներին ներկայացվող պահանջների մասին» միասնական կանոնակարգը կսկսեն ներդնել 2019 թվականի հունիսից, հայտնել է ՌԴ ԱԻՆ Հակահրդեհային պաշտպանության համառուսական գիտահետազոտական ինստիտուտի պետ Դենիս Գորդիենկոն, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն: 

Նրա խոսքով՝ տեխնիկական կանոնակարգի գործողության մեջ մտնելու նախապատրաստման միջոցառումների իրականացման շրջանակում ԵՏՄ անդամ երկրների մասնագետները զբաղված են ստանդարտների ցուցակի ձեւավորման աշխատանքով, որոնք կապահովեն տեխնիկական կանոնակարգի պահանջների պահպանումը:

«Ցուցակներում մի շարք ստանդարտների ներառման հաստատումը սպասվում է մինչեւ տեխնիկական կանոնակարգի ուժի մեջ մտնելը: Ստանդարտների ցուցակների ընդունումը Եվրասիական տնտեսական հանձնաժողովը պետք է ապահովի մինչեւ 2019 թվականի հունիսի 1-ը»,- պարզաբանել է Գորդիենկոն:

Նա հավելել է, որ միասնական կանոնակարգը թույլ կտա միասնականացնել, մասնավորապես, հրշեջներին, հրդեհապաշտպան միջոցներին, հրշեջ տեխնիկային, հակածխային պաշտպանության տեխնիկական միջոցներին, ԵՏՄ երկրների տարածքում հրշեջների հանդերձավորմանը ներկայացվող պահանջները:

2017 թվականի հունիսին հաղորդվել էր, որ Ռուսաստանի ԱԻՆ-ը սկսել է գրեթե 100 միջպետական ստանդարտների մշակումը, որոնք ապահովելու են ԵՏՄ նոր տեխնիկական կանոնակարգի կատարումը: Այն գործողության մեջ կդրվի 2020 թվականի հունվարի 1-ին: Ինչպես պարզաբանել է Գորդիենկոն, 2019-ի կեսից էլ կսկսվի անցումային փուլը:

Նշենք, որ երեքշաբթի Սանկտ Պետերբուրգում իր աշխատանքն է սկսել 5 երկրների՝ Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի եւ Ռուսաստանի փրկարար գերատեսչությունների Միացյալ գիտատեխնիկական խորհրդի IV նիստը: Այն անցկացվում է ՌԴ ԱԻՆ ՀՊԾ Սանկտ Պետերբուրգի համալսարանի բազայի վրա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Թաիլանդը պատրաստակամություն է հայտնել սկսել ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի համաձայնագրի շուրջ բանակցությունները
Այն կավելացնի երկկողմանի առևտրի ծավալները և ապագայում ճանապարհ կհարթի Հարավարևելյան Ասիայի երկրների ասոցիացիայի և ԵԱՏՄ-ի միջև ազատ առևտրի համաձայնագրի համար
Հայաստանը ԵԱՏՄ-ից ամենաշատ օգուտներն է ստանում, դա հաշվարկված է. Լավրով
Հայաստանի տնտեսության 35%-ն իրականացվում է կազմակերպությանը մասնակցությամբ...
Այսուհետ հայ ոսկերիչները կկարողանան ԵԱՏՄ ողջ տարածքում իրենց արտադրանքն առանց լրացուցիչ վարչարարության  շրջանառել
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 11-ի նիստում սահմանեց ՀՀ տարածքում թանկարժեք մետաղների արտադրություն, թանկարժեք քարերի մշակում, թանկարժեք...
Իրանի դեսպանը հայտարարել է ԵԱՏՄ-ում դիտորդի կարգավիճակ ստանալու երկրի շահագրգռվածության մասին
Հետագայում, որպես [մերձեցման] առաջին փուլ, մենք ցանկանում ենք դիտորդ դառնալ [ԵԱՏՄ-ի հետ], այնուհետ...
ԱՄՆ-ի հետ Երևանի համագործակցությունն ուղղված չէ ԵԱՏՄ-ի դեմ. Մհեր Գրիգորյան
Հայաստանի Հանրապետությունը հայտարարեց իր առևտրատնտեսական կապերն էլ ավելի դիվերսիֆիկացնելու...
«Դեռ որոշում չկա». Հայաստանը քննարկում է ԵԱՏՄ հոբելյանական գագաթնաժողովին մասնակցել-չմասնակցելու հարցը
Նա նշեց, որ երբ որոշում լինի` այդ որոշման վերաբերյալ լրացուցիչ հայտարարություն կլինի...
Ամենաշատ