News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Ադրբեջանական հանրությունը բոլոր մակարդակներում թունավորված է հայկական ամեն ինչի հանդեպ ատելությամբ: Այս մասին հայտարարեց փորձագետ, քաղաքագիտության թեկնածու Անժելա Էլիբեգովան «Հայատյացությունն Ադրբեջանում. կազմակերպված ատելության խոսքն ու թշնամությունն ընդդեմ հայերի» ԱՀ ՄԻՊ հատուկ զեկույցի շնորհանդեսի ժամանակ, որը կազմելուն նա մասնակցել է:

Փորձագետը հիշեցրեց, որ Ադրբեջանի ղեկավարը հայերի մասին խոսելիս արտահայտությունների մեջ խտրականություն չի դնում եւ վստահ է անպատժելիությանը, այն բանում, որ հանրությունը ցանկացած ձեւակերպում փայլուն կընդունի: Նախագահի գործը շարունակում են երկրորդ կարգի պաշտոնյաները, վերաթողարկում են լրատվամիջոցները եւ փորձագիտական հանրույթը: Այս կերպ ատելությունը տարբեր ձեւերով «ճյուղավորվում» է եւ բնակչության տարբեր շերտերին է հասցվում նրանց հասանելի ձեւով:

«Հոգեբանական բռնություն է կատարվում սեփական երեխաների հանդեպ, ադրբեջանցի երեխաներին դպրոցական ծրագրերից սկսած հայերին ատել են սովորեցնում, հաճախ ապատեղեկատվության եւ կեղծիքի միջոցով: Այնտեղ չեն էլ պատրաստվում ինչ-որ բան փոխել: Երեխաներն ատելությամբ են վարակված, որի դրսեւորումներն ամեն օր ենք տեսնում: Եթե անգամ Ադրբեջանը փորձի ինչ-որ բան փոխել, անհրաժեշտ է 1-2 սերունդ, որ թունավորված գիտակցությունը փոխվի: Գուցե 50 տարի հետո հնարավոր լինի խոսել դրական միտումների մասին, բայց ոչ հիմա»,- նշեց փորձագետը:

Որպես օրինակ՝ նա նշեց, որ հայկական ազգանուններով մարդկանց թույլ չեն տալիս  Ադրբեջան գալ, հետապնդում են նրանց, ովքեր կարող են հայերին դասվել, նույնիսկ առաջարկել էին պետական մարմին ստեղծել պաշտոնատար անձանց զտարյունությունը ստուգելու համար, բոլոր անցանկալիներին անմիջապես դասում են հայերին, ամեն բացասականը կապում են հայերի հետ. օրինակ՝ ծառ է տապալվել, այն հայերն են տնկել: Զեկույցում ներառված են առավել ցայտուն օրինակներն այն ամենի, ինչ հիմա տեղի է ունենում Ադրբեջանում, հավելեց փորձագետը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Այսօր էլ Ադրբեջանը շարունակում է իր վերահսկողության ներքո հայկական որևէ հետքի վերացմանն ուղղված քաղաքականությունը. ԱԳՆ
Միջազգային հանրությունը պետք է համարժեք գնահատական տա տեղի ունեցած զանգվածային ոճրագործություններին և գործարկի առկա բոլոր մեխանիզմները...
Ամենաշատ