News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Ռուսաստանն առաջին տեղն է զբաղեցնում այն երկրների շարքում, որոնցից Ադրբեջանը ռազմատեխնիկական արտադրանք է գնում։ Ադրբեջանը Ռուսաստանից գնում է ավելի քան 5 մլրդ դոլարի ռազմական արտադրանք, փոխանցում է ՏԱՍՍ–ը։ 

Ներկայումս Ադրբեջանը ՌԴ խոշոր գործընկերն է զենքի շուկայում։ Ստոկհոլմում գործող Միջազգային խաղաղության ուսումնասիրության ինստիտուտի  (SIPRI) գնահատմամբ՝ 2006-2016 թթ. Ադրբեջանի կողմից ներկրվող ռազմական արտադրանքի մեջ ռուսական սպառազինության մասնաբաժինը կազմել է շուրջ 22 տոկոս։ 

ԽՍՀՄ փլուզումից հետո՝ 1991-ից մինչեւ 2005 թվականը ՌԴ–ն Ադրբեջանին զենք չի մատակարարել։ 2005-2010թթ. ադրբեջանական ուժային կառույցները գնել են նոր արտադրության ուղղաթիռներ՝ մեկ Մի-172՝ մաքսային կոմիտեի համար, երեք Մի-171Վ՝ ԱԻՆ–ի համար եւ երեք Մի-171Վ՝ ՆԳՆ–ի համար։ 

2008 թվականին փրկարարները ՌԴ–ից ստացել են նաեւ նոր արտադրության մեկ ամֆիբիա–ինքնաթիռ Բե-200ՉՍ, իսկ 2010–ին՝ երկու Կա-32Ա ուղղաթիռ։ 

2007–ին ՌԴ ՊՆ կազմից ձեռք է բերել 62 միավոր Տ-72Բ տանկ, չորս  զրահապատ վերանորոգման եւ տարհանման ԲՐԵՄ-1 մեքենաներ, ինչպես նաեւ 152 մմ տրամաչափի վեց «Մստա–Բ» քարշակային հաուբից։ 

2008-2012 թթ. մատակարարվել է նոր արտադրության յոթանասուն ԲՏՌ–80Ա  զրահափոխադրիչներ եւ ռազմական ԿամԱԶ ավտոմեքենաներ։ 2010 թվականի պայմանագրով ադրբեջանական կողմը ստացել է 100 հակատանկային «Կորնետ-Է» համալիրներ։ 

2009-ին կնքվել է երկու Ս-300 զենիթահրթիռային համակարգերի մատակարարման պայմանագիր, որը պատվիրատուն ստացել է 2010-2011 թթ.։ Գործարքի արժեքը փորձագետները 300 մլն դոլար են գնահատել։ 

Այդ թվականին կնքված գործարքների շրջանակներում ադրբեջանական կողմը ՌԴ–ից 2013-2018թթ. ստացել է զգալի ծավալով նոր արտադրության ցամաքային զորքերի սպառազինություն՝ հարյուր Տ-90Ս տանկեր, 118 հետեւակի ԲՄՊ-3 մարտական մեքենա, 230 հատ ԲՏՌ-82Ա զրահափոխադրիչ, 166 հրետանային համակարգեր, այդ թվում՝  տասնութ 152 մմ տրամաչափի «Մստա-Ս» ինքնագնաց հաուբից,  տասնութ 120 մմ տրամաչափի ինքնագնաց «Վենա» սարքավորում, 18 միավոր 300 մմ տրամաչափի «Սմերչ»  տեսակի համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 24 միավոր ՏՈՍ-1Ա «Սոլնցեպյոկ» ծանր հրանոթային  համակարգ։

Այս փաթեթը ներառում է նաեւ «Խրիզանտեմա-C» ինքնագնաց հակատանկային հրթիռային համալիրի երկու դիվիզիոններ, 152 մմ տրամաչափի «Մստա-Բ» քարշակ հաուբիցներ, 120 մմ տրամաչափի «Սանի» անշարժ ականանետեր, ավտոտրանսպորտ, ինժեներական գույք, զրահապատ վերանորոգման-տարհանման «ԲՌԷՄ-1Մ» եւ «ԲՌԷՄ-Լ» մեքենաներ, արգելքները վերացնող«ԻՄՌ-3Մ»  ինժեներական մեքենաներ եւ զինամթերք:

2010 թվականի առանձին պայմանագրով Ադրբեջանը ՌԴ-ից սահմանային պահպանության ծառայության (2011-2013 թվականներին են մատակարարվել, պայմանագրի արժեքը 360 մլն դոլար) համար ստացել է 24 Մի-35Մ  մարտական ինքնաթիռ եւ 71 բազմաթիրախային Մի-17-1Վ ուղղաթիռ (40 միավոր ռազմաօդային ուժերի, 20՝ սահմանապահ ծառայության, 6՝ պետական անվտանգության ծառայության, 5՝ ՆԳՆ-ի համար):

Բացի այդ, այդ ժամանակ, կնքվել է հակաօդային պաշտպանության համակարգերի մատակարարման համար պայմանագրերի փաթեթ: Դրանով 2011-2012 թվականներին Ադրբեջանը ստացել է 300 հրթիռների արձակման սարք եւ «Իգլա-C» շարժական զենիթահրթիռային համալիրների 1500 զենիթային հրթիռներ:

Լրատվամիջոցները հաղորդել էին 2014 թվականին «Տոռ-Մ2Է» փոքր հեռահարության զենիթահրթիռային համալիրների երկու մարտկոցների մատակարարման մասին (ըստ այլ աղբյուրների, այս պայմանագիրը չի իրականացվել):

 2010-ի նոյեմբերին ռուսական եւ ադրբեջանական կողմը պայմանավորվել են երկրում սպառազինութւյունների լիցենզավորված արտադրման մասին, մասնավորապես 2011-2021 թվականներին 5.45 մմ տրամաչափի փամփուշտներով մինչեւ 120 հազար ԱԿ-74Մ հրացանների հավաքման մասին:

2011-ին ադրբեջանական ԲՄՊ-1 եւ ԲՄՊ-2 պարկերի արդիականացման մասին գործարք էր կնքվել, որոնք պետք է հագեցվեն նոր մարտական «Բերեժոկ» բաժնով եւ «Կորնետ-Է» հակատանկային հրթիռային համալիրով:

Դրա իրականացման մասին տեղեկություններ չեն հրապարակվել, չնայած «Կորնետ-Է» ռուսական հրթիռների մատակարարումները կատարվել են: 2014-ին Ադրբեջանը ՌԴ ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայություն հայտ է ներկայացրել մեկ դիվիզիոն «Բալ-Է» շարժական առափնյա հականավային հրթիռային համալիրի ձեռքբերման համար:

Լրատվամիջոցների համաձայն, գործարքը դեռ չի կայացել, սակայն կողմերը շարունակում են քննարկումները: Չեն իրականացվել նաեւ 100 Տ-90C ռուսական տանկերի եւ 12 Մի-35Մ ուղղաթիռների ձեռքբերման գործարքները:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ