News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Ըստ նախնական տվյալների՝ սեպտեմբերի 25–ին, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում պայթյունի հետևանքով մահացած աշխատակիցն այսօր չպետք է աշխատանքի լիներ:

Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի տեխնիկայի անվտանգության պատասխանատու Վաչե Գյոզալյանը։

Նրա խոսքով թթվածնի արտադրամասում տեղի ունեցած պայթյունի պատճառը, նախնական վարկածով, տեխնիկայի անվտանգության կանոնների ոչ ճիշտ պահպանումն է եղել:

«Օպերատորը չի կարդացել՝ ինչ է գրված բալոնի վրա, որպեսզի նոր կատարի իր գործողությունը»,-ասաց նա՝ նշելով, որ պայթած բալոնը ԲԿ-ին չի պատկանել:

«Մենք չունենք նմանատիպ բալոն, բալոնները նախատեսված են 150 մթնոլորտային ճնշման համար, այդ բալոնը եղել է 45»,-ասաց նա:

Հարցին, թե ինչպես է այդ դեպքում բալոնը հայտնվել թթվածնային կայանում, Գյոզալյանը նշեց, որ հենց դա էլ փորձում են պարզել. «Հարցն այդ է և, մեզ համար էլ հանելուկ է, ըստ երևույթին, օպերատորն ինքն է բերել բալոնը, իր համար լիցքավորեր, տաներ։ Իր անձնական օգտագործման համար բերել է բալոնը մեր արտադրամասում լիցքավորելու, իր գործողությունները կատարելու համար տունն է պետք եղել, թե մեկ այլ աշխատանքի վայրում, չեմ կարող ասել»։

Դիտարկմանը, թե այդքան հեշտությամբ աշխատակիցը կարո՞ղ է անձնական նպատակներով օգտվել թթվածնից, Վաչե Գյոզալյանը նշեց, որ չէր կարող. «Աշխատակից էր, դրա համար իրան թույլատրվում է»:

Հարցին, թե ըստ նրա՝ եղե՞լ է թերացում, Գյոզալյանը պատասխանեց, որ սա առաջին դեպքն է:

«Մեր թթվածնի կայանի մասին տեղեկություններ կհայտնի ԱԻՆ-ը, որ լավագույնն է համարվում, տարին մեկ անգամ փորձաքննության է ենթարկվում, մեկ ամիս առաջ է անցել, ոչ մի խնդիր չենք ունեցել: Ներկա պահին էլ թթվածնի կայանը աշխատում է, այսինքն, եթե խնդիրը լիներ կայանի մեջ, չէր աշխատի, դա նշանակում է, որ խնդիրը բալոնի մեջ է եղել»,-ասաց նա:

ԲԿ–ի տնօրենի պաշտոնակատար Արման Հովակիմյանը NEWS.am-ի հետ զրույցում նույնպես ասաց, որ բալոնը, նախնական տեղեկությամբ, իրենց արտադրամասին չի պատկանել։

Հարցին՝ իրականությանը համապատասխանում են արդյոք տեղեկությունները, որ կայանի տնօրենը ազատվել է պաշտոնից, Հովակիմյանը պատասխանեց՝ թթվածնի կայանի տնօրենը պետք է ազատման դիմում գրեր, բայց միջադեպի պահին դեռ չէր գրել։

Տնօրենի պաշտոնակատարը հաստատեց նաև տեղեկությունները, որ ինժեներներից մեկն իր որոշմամբ ազատվել է աշխատանքից, քանի որ նա ամիսը մեկ–երկու անգամ էր գալիս աշխատանքի և երկու ինժեների կարիք չկար։

Հիշեցնենք,որ թթվածնային բալոնի պայթյունի հետևանքով մահացել է հիվանդանոցի թթվածնային կայանի տեխնիկ–օպերատոր, 42–ամյա Վահրամ Գասպարյանը, ով երկար տարիներ աշխատել է հիվանդանոցում, նախկինում համատեղության կարգով նաև մանկական բաժանմունքի վարորդ է եղել։

Պայթյունից տուժած երկրորդ անձը ևս թթվածնային կայանի աշխատակից է։ Նա թեթև վնասվածքներ է ստացել և այս պահին բուժօգնություն է ստանում «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոցի Վերակենդանացման բաժանմունքում։

Պայթյուն «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ–ում. կա զոհ (ուղիղ)

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բախվել են «Մերսեդես»-ը, «ՎԱԶ 2106»-ն ու տրակտորը․ պապը, տատը, նրանց դուստրն ու անչափահաս թոռները հիվանդանոցում են
Ապրիլի 24-ին՝ ժամը 14:20-ի սահմաններում, Նոր Գեղի գյուղի Ֆրոնտիկ Թևոսյան...
Վրաստանի նախագահը ներում է շնորհել օտարերկրյա գործակալների մասին օրենքի դեմ բողոքի ցույցերի մասնակցին
Նա ընդգծել է, որ իր որոշմամբ չի խրախուսում իրավապահների նկատմամբ բռնությունը
Լեռնապատ գյուղի հարակից սարի գագաթին այրվում է 50 հա խոտածածկույթ
Ապրիլի 24-ին` ժամը 08։35-ին, Լոռու մարզային փրկարարական վարչության…
ՌԴ պաշտպանության փոխնախարար Իվանովը չի ընդունել կաշառք վերցնելու մեղադրանքը
Իվանովը ձերբակալվել է աշխատավայրում․․․
Նոյեմբերյանում միջադեպի հետ կապված քրվարույթ է նախաձեռնվել. 5 անձ ձերբակալվել է. ՔԿ-ն մանրամասներ է հայտնում
Նախաքննությունը շարունակվում է։ Միջոցներ են ձեռնարկվում նշված դեպքերի հանգամանքները պարզելու և դրանց բոլոր մասնակիցների արարքներին իրավական...
Հայտնաբերվել է տղամարդու մարմին, կողքին՝ «Մակարով» ատրճանակ. մահացածի որդուն ամիսներ առաջ սպանել են
Ապրիլի 24-ին՝ ժամը 09:00-ից 09:30-ն ընկած ժամանակահատվածում, ՀՀ ներքին...
Ամենաշատ