News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հանդիսանալով տարածաշրջանի առաջատար թվային բանկերից մեկը՝ Ինեկոբանկը շարունակում է զարգացնել հեռահար բանկային ծառայությունները՝ գործարկելով  նոր հնարավորություններ InecoMobile հավելվածում։ Հետաքրքրության մեծ ալիք բարձրացրած InecoPay արագ վճարումների հնարավորությունն այժմ հասանելի է ոչ միայն Ինեկոբանկի հաճախորդներին, այլ նաեւ բոլոր նրանց, ովքեր ունեն ՀՀ բանկերի կողմից թողարկված ArCa, Visa, Master վճարային  քարտեր (մանրամասն՝ https://www.inecobank.am/card_attachment), ինչպես նաեւ` միջազգային MasterCard վճարային համակարգի քարտեր։ Ընդամենն անհրաժեշտ է InecoMobile հավելվածին կցել վճարային քարտն ու կատարել InecoPay վճարում սմարթֆոնի միջոցով։

Բանկից տեղեկացնում են, որ քարտի կցման հնարավորության հետ զուգահեռ Ինեկոմոբայլ հավելվածում գործարկվել է եւս մեկ գործիք՝ «պարբերական վճարումների կատարում», որի շնորհիվ հաճախորդները ստիպված չեն լինի ամեն ամիս կատարել նույն գործարքները, այլ հենց հավելվածի միջոցով կարող են հանձնարարել Բանկին իրենց փոխարեն իրականացնել այնպիսի գործարքներ, ինչպիսիք են՝ կոմունալ վճարումները, վարկի ամսական մարումները,  վարձավճարների փոխանցումները եւ այլ պարբերական վճարումներ։ Այս գործիքն օգտատերերին թույլ կտա նաեւ կցված քարտերից կատարել պարբերական համալրումներ իրենց Ինեկոբանկի հաշիվներին եւ ստանալ հնարավորություն օգտվելու բանկի կողմից մատուցվող օնլայն եւ մոբայլ   ամբողջական ծառայություններից։

«Ինչպես եւ խոստացել ենք, Բանկը մշտապես կատարելագործելու է իր կողմից մատուցվող ծառայությունների որակը՝ դրանք դարձնելով առավել հարմար եւ հասանելի։ Այս տարվա ընթացքում Բանկը կներդնի եւս մեկ նորարարական լուծում, որը էականորեն կբարձրացնի քարտային պրոդուկտների գրավչությունը հաճախորդների համար», - նշեց բանկի Զարգացման եւ մարքեթինգի տնօրեն Արեն Նալթակյանը։

Մանրամասների համար այցելեք  www.inecobank.am կամ զանգահարեք 8115։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Apple Pay-ը հասանելի է ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿԻ հաճախորդների համար
Անհպում վճարում կատարելու համար պարզապես անհրաժեշտ է iPhone-ը կամ Apple Watch-ը մոտեցնել վճարային տերմինալին...
WSJ. ԱՄՆ-ն աշխատում է Ռուսաստանի հետ համագործակցելու համար չինական բանկերի դեմ պատժամիջոցների վրա
Ըստ ամերիկացի պաշտոնյաների, Պեկինի օգնությունը Մոսկվային թույլ տվեց վերականգնել իր ռազմարդյունաբերական ներուժը
ՎՏԲ-Հայաստան Բանկը համալրել է ավանդային պրոդուկտները ֆիզիկական անձանց համար
Ազգային արժույթով ավանդ ներդնելիս տարեկան եկամտաբերությունը կկազմի 7․48%-ից մինչև 10․22%...
Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով
Յուրաքանչյուր ամսվա ընթացքում կատարված վճարումների համար քեշբեքը հաշվարկվում և վճարվում է հաջորդ ամսվա մինչև 7-րդ աշխատանքային օրը...
Կայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը
Եթե կարճ ձևակերպենք մեր հաջողությունը, այն կառուցված է ազնվության վրա՝ ազնիվ հարաբերություններ հաճախորդների, աշխատակիցների և գործընկերների հետ...
Amio Visa Signature Business քարտ. Երբ հնարավորությունները սահմաններ չունեն
Իր հաճախորդներին տրամադրելով ընդլայնված արտոնություններ, Ամիօն առաջարկում է հարմարեցված լուծումներ և բացառիկ արտոնություններ՝ բավարարելու բիզնեսի բազմազան կարիքները...
Ամենաշատ