News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

2018 թ. սեպտեմբերի 25-ի նիստում ԿԲ խորհուրդը որոշեց անփոփոխ թողնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ 6 տոկոս:

ԿԲ-ից NEWS.am-ին հայտնում են, որ 2018 թ. օգոստոսին գրանցվել է 0.6 տոկոս գնաճ՝ նախորդ տարվա նույն ամսվա 0.4% գնանկման դիմաց, որի պարագայում 12-ամսյա գնաճն ավելացել է՝ ամսվա վերջին կազմելով 3.3%:

ԿԲ խորհուրդն արձանագրում է, որ թե՛ ընդհանուր եւ թե՛ բնականոն գնաճը գտնվել են ԿԲ կանխատեսած ցուցանիշների շրջանակում, եւ գնահատում, որ առաջիկա ամիսներին 12-ամսյա գնաճը դեռեւս կպահպանվի նպատակային ցուցանիշից փոքր-ինչ ցածր մակարդակում։

Համաշխարհային տնտեսության աճի միտումներն ընթացել են սպասվածին համահունչ, իսկ հիմնական ապրանքների միջազգային շուկաներում արձանագրվել է ավելի թույլ գնաճ: Միեւնույն ժամանակ, ԿԲ խորհուրդը գնահատում է, որ, չնայած կապիտալի միջազգային շուկաներում ֆինանսավորման պայմանների աստիճանական խստացմանը, դրա ազդեցությունը զարգացող երկրների ֆինանսական շուկաների տատանողականության վրա որոշակիորեն թուլացել է:

Խորհուրդն արձանագրում է, որ 2018 թ. առաջին կիսամյակի արդյունքներով գրանցվել է սպասվածից բարձր տնտեսական աճ՝ 8.3%, իսկ հունվար-օգոստոսին՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 7.7%՝ մեծամասամբ պայմանավորված ծառայությունների ոլորտի բարձր աճով:

Միեւնույն ժամանակ, գնահատվում է, որ երրորդ եռամսյակում շարունակվող զսպող հարկաբյուջետային քաղաքականության իրականացման ազդեցությունը համախառն պահանջարկի վրա մասամբ փոխհատուցվում է պահպանվող մասնավոր ներդրումային ակտիվությամբ:

Հաշվի առնելով վերոնշյալ զարգացումները՝ ԿԲ խորհուրդը նպատակահարմար է գտնում պահպանել խթանող դրամավարկային պայմանները եւ անփոփոխ թողնել վերաֆինանսավորման տոկոսադրույքի գործող մակարդակը: Միեւնույն ժամանակ, կանխատեսվող մակրոտնտեսական զարգացումների պարագայում, գնաճի նպատակի իրագործման տեսանկյունից Խորհուրդը կարեւոր է համարում խթանող դրամավարկային միջավայրի պահպանումը՝ հետագայում դրա աստիճանական չեզոքացման պայմանով:

Արդյունքում ակնկալվում է, որ գնաճը կպահպանվի նպատակային ցուցանիշից փոքր-ինչ ցածր մակարդակում՝ կանխատեսվող հորիզոնում կայունանալով նպատակային 4% ցուցանիշի շուրջ:

Տնտեսական զարգացման հեռանկարներից եւ գնաճի կանխատեսված հետագծից շեղման ռիսկերի դրսեւորման պարագայում ԿԲ-ն համապատասխանորեն կճշգրտի դրամավարկային քաղաքականության ուղղությունը՝ ապահովելով գների կայունությունը:

Տոկոսադրույքի մակարդակի որոշման հիմքում ընկած մանրամասն տեղեկատվությանը կարող եք ծանոթանալ մինչեւ 2018 թ. հոկտեմբերի 9-ը հրապարակվելիք Մամուլի հաղորդագրությունում (Տոկոսադրույքի արձանագրություն):

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով
Յուրաքանչյուր ամսվա ընթացքում կատարված վճարումների համար քեշբեքը հաշվարկվում և վճարվում է հաջորդ ամսվա մինչև 7-րդ աշխատանքային օրը...
Կայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը
Եթե կարճ ձևակերպենք մեր հաջողությունը, այն կառուցված է ազնվության վրա՝ ազնիվ հարաբերություններ հաճախորդների, աշխատակիցների և գործընկերների հետ...
Amio Visa Signature Business քարտ. Երբ հնարավորությունները սահմաններ չունեն
Իր հաճախորդներին տրամադրելով ընդլայնված արտոնություններ, Ամիօն առաջարկում է հարմարեցված լուծումներ և բացառիկ արտոնություններ՝ բավարարելու բիզնեսի բազմազան կարիքները...
Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս
Visa Rocket քարտերի համար գործող 0,5% cashback-ին կգումարվի արշավի ժամանակ տրամադրվող հավելյալ 0,5% քեշբեքը...
Կոնվերս Բանկը երկու արժույթով պարտատոմսեր է տեղաբաշխում
Պարտատոմսերի տարեկան արժեկտրոնային եկամտաբերությունը կազմում է համապատասխանաբար 10.25% և 4.75%, արժեկտրոնի վճարման պարբերականությունը՝ կիսամյակային...
ՎՏԲ-Հայաստան Բանկը հանդես է եկել որպես ARMMONO փառատոնի գլխավոր գործընկեր
Ներկայացումները տեղի կունենան Երևանի թատերական տարբեր դահլիճների բեմերում՝ 50 դերասանների մասնակցությամբ...
Ամենաշատ