News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դուստրը եւ օգնականը՝ Իվանկա Թրամփը, Միջազգային տիեզերակայանի հետ տեսակապի ժամանակ խոստովանել է, որ միշտ երազել է հասնել իսկական աստղերին, ոչ թե հեռուստատեսային. «Կարծում եմ՝ կարող եմ խոսել բոլորի անունից՝ դուք մեզ ոգեշնչում եք։ Դուք կատարում եք իմ երազանքների աշխատանքը։ Ես միշտ ցանկացել եմ տիեզերագնաց դառնալ եւ միշտ ցանկացել եմ տիեզերքում լինել։ Դուք իրականացնում եք իմ երազանքները»,–ասել է Իվանկա Թրամփը։

Նա այցելել է Տեխասում NASA–ի առաքելությունների կառավարման կենտրոն Հանրապետական կուսակցության սենատոր Թեդ Քրուզի եւ տիեզերագնաց Նիկոլ Մանի ուղեկցությամբ։ Այցը կատարվել է Քրուզի նախնընտրական քարոզարշավի շրջանակներում։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ