News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Գուրգեն Մարգարյանը սեպտեմբերի 26-ին 40 տարեկան կդառնար։

Հայ սպան գազանաբար սպանվել էր 2004թ․ փետրվարին, ընդամենը 26 տարեկան հասակում։

Հայաստանի Զինված ուժերի զինծառայող Գուրգեն Մարգարյանն անգլերենի կուրս էր անցնում Բուդապեշտում։ Փետրվարի լույս 19-ի գիշերը նրան քնի մեջ կացնահարել էր ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովը։ Աննախադեպ հանցագործությունը տեղի էր ունեցել Եվրոպայի կենտրոնում, որտեղ երկու սպաներն անգլերենի կուրս էին անցնում ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում։

Դեպքից ցնցված Հունգարիան մարդասպանին ցմահ ազատազրկման դատապարտեց՝ 30 տարի առանց ներման իրավունքի։ Դատավճիռը կարդացվել է 2006թ․ ապրիլի 3-ին։

2008թ․ այցով գտնվելով Երեւանում՝ Հունգարիայի այն ժամանակվա արտգործնախարար Կինգա Գենցը, պատասխանելով Սաֆարովին Ադրբեջան վերադարձնելու մասին հարցին, ասաց, որ նման հնարավորություն կա, սակայն Հունգարիան այդպիսի պարտավորություն չունի։

«Ռամիլ Սաֆարովի արարքը հունգարական հասարակության համար մեծ ցնցում էր։ Սաֆարովին վերադարձնելու հնարավորություն կա, սակայն Հունգարիան նման պարտավորություն չունի։ Սաֆարովին վերաբերող բոլոր հարցերը շատ լուրջ կդիտարկվեն։ Ամենագլխավոր հարցն այն է, թե Սաֆարովը Ադրբեջանում կկրի արդյոք ցմահ ազատազրկումը, թե՝ ոչ»,- հայտարարել էր նախարարը։

4 տարի անց Հունգարիայի իշխանությունները, կաշառվելով ադրբեջանական նավթադոլարներով, արդարություն եւ օրինականություն հասկացությունները փոխեցին այսրոպեական շահի հետ։ Ռամիլ Սաֆարովը վերադարձվեց հայրենիք, որտեղս անհապաղ ազատ արձակվեց եւ հերոսի կոչում ստացավ։ Հենց այդ օրը՝ 2012թ․ օգոստոսի 31-ին, Հայաստանը դադարեցրեց Հունգարիայի հետ դիվանագիտական հարաբերությունները։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Այսօր էլ Ադրբեջանը շարունակում է իր վերահսկողության ներքո հայկական որևէ հետքի վերացմանն ուղղված քաղաքականությունը. ԱԳՆ
Միջազգային հանրությունը պետք է համարժեք գնահատական տա տեղի ունեցած զանգվածային ոճրագործություններին և գործարկի առկա բոլոր մեխանիզմները...
Ամենաշատ