News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

ՄԱԿ գլխավոր քարտուղարը Գլխավոր ասամբլեային դիմելիս հիշել է Հայաստանում գարնանային իրադարձությունները։

Իր խոսքում ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերիշը, մասնավորապես, ասել է․ «Ավելի վաղ, այս տարի Հայաստանում երիտասարդները հայտնվել էին այդ երկրում խաղաղ քաղաքական անցումային գործընթացի ամենակենտրոնում, ինչը վկայում է ժողովրդավարության պաշտպանության գործում երիտասարդության կարեւոր դերի մասին»։

Նախօրեին Գուտերիշը Հայաստանում ապրիլյան իրադարձություններն անվանել էր «ֆանտաստիկ» օրինակ։ «Մենք ունենք Հայաստանում իշխանության խաղաղ փոխանցման ֆանտաստիկ օրինակ՝ երտասարդների մասնակցությամբ։ Դա ֆանտաստիկ օրինակ է, որը թույլ է տալիս հուսալ, որ նոր սերունդն ի վիճակի կլինի որոշումներն ավելի լավ կայացնել, քան իմ սերունդը»,- ՄԱԿ ԳԱ 73-րդ նստաշրջանի ընթացքում Facebook-յան հարցուպատասխանի ժամանակ հայտարարել էր Գուտերիշը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ