News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Սեպտեմբերի 25-ին Հայաստանի ամերիկյան համալսարանում (ՀԱՀ) տեղի ունեցավ ամֆիթատրոնի եւ ուսանողական ու դասվանդման նոր կենտրոնների բացումը։

Ուսանողական կենտրոնում ուսանողները կարող են համատեղ աշխատել բազմազան ծրագրերի վրա, կազմակերպել քննարկումներ, միջոցառումներ։ Այս կենտրոնը կարող է միաժամանակ 150 ուսանող ընդունել։ Երկու կից տարածքներ նախատեսված են խմբային քննարկումների եւ ուսանողական ակումբների հավաքների կազմակերպման համար։

Դասավանդման կենտրոնը ես կծառայի հանդիպումների եւ քննարկումների կազմակերպմանը։ Ինչպես սպասվում է, ամֆիթատրոնում կանցկացվեն բանավեճեր, թատերական եւ երաժշտական երեկոներ։

Ելույթ ունենալով բացման արարողությանը՝ Հայաստանի կրթության եւ գիտության նախարար Արայիկ Հարությունյանը խոստացավ մասնակցել նոր կենտրոնում կազմակերպվելիք բանավեճերից մեկին։ Նրա խոսքերով՝ քննարկումը նվիրված կլինի կրթության ոլորտի բարեփոխումներին։ Հարությունյանը հիշեցրեց, որ չնայած նախարարի պաշտոնին՝ ինքը շարունակում է դասավանդել Երեւանի պետական համալսարանում։ Ինչպես արտահայտվեց նախարարը, ուսանողների հետ աշխատանքն օգնում է իրեն միշտ լավ մարզավիճակում մնալ։

Հավելենք, որ ամֆիթատրոնի եւ նոր կենտրոնների կառուցման համար ՀԱՀ-ին տրամադրվել է 650 հազար դոլարի գրանտ՝ USAID-ի «Ամերիկյան դպրոցներն ու հիվանդանոցներն արտասահմանում» ծրագրի շրջանակներում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ