News
Լրահոս
News
Երեքշաբթի
Դեկտեմբեր 11
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ը շուտով կդառնա առավել հզոր, քան երբեւ է եղել է։ Այս մասին ասել է Թրամփը՝ ելույթ ունենալով ՄԱԿ ԳԱ-ում։

«Մեկ տարի առաջ ես առաջին անգամ կանգնած էի ձեր դիմաց եւ խոսում էի սպառնալիքների մասին, որոնք կանգնած են աշխարհի առջեւ, եւ ներկայացրեցի ձեզ առավել լուսավոր ապագայի տեսլականը։ Այսօր ես կանգնած եմ այստեղ, որ ձեզ ներկայացնեմ աննախադեպ հաջողությունները, որոնց մենք հասել ենք։ Մենք արել ենք ավելին, քան ցանկացած աշխատակազմ մեր երկրի պատմության մեջ», - նշել է Թրամփը։ Այս խոսքերը դահլիճում ծիծաղ են առաջացրել, ինչին Թրամփը նույնպես ծիծաղով է պատասխանել․«Չէի սպասում այսպիսի արձագանք, բայց ամեն ինչ նորմալ է»։

Նրա խոսքերով՝ ԱՄՆ զինվորականները շուտով ավելի հզոր կլինեն, քան առաջ։

Թրամփը նշել է, որ իր աշխատակազմի նոր մոտեցումները Մերձավոր Արեւելքի հարցերին, պատմական իրադարձությունների պատճառ կդառնան։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Partner news