News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հոկտեմբեր 15
Տեսնել լրահոսը

Երեւանի ավագանու արտահերթ ընտրությունները ցույց տվեցին, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը եւ «Լույս» դաշինքը արմատական բարեփոխումների կարիք ունեն, քանի որ հակառակ դեպքում նրանք ուղղակի ապագա չեն ունենա։ Սեպտեմբերի 25-ին լրագրողների հետ հանդիպմանն այսպիսի կարծիք հայտնեց քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը։

Նրա խոսքերով՝ կանգնած է գաղափարական կուսակցություն դառնալու խնդիրը, ինչպիսին նրանք այսօր չեն հանդիսանում։ Բացի այդ, ըստ փորձագետի, արմատական բարեփոխումների կարիք ունի նաեւ Դաշնակցությունը։ «Ընդ որում՝ ղեկավարության հարցում։ Իմիջիայլոց, ասում են, որ «Բարգավաճ Հայաստանը» պարտվել է՝ հավաքելով ընդամենը 25 հազար ձայն։ Բայց դա միայն ԲՀԿ-ի պարտությունը չէ, այլեւ նրա կողմից առաջադրված թեկնածուինը։ Պետք չէ շփոթել»,- պարզաբանեց Բադալյանը։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 23-ին Երեւանի ավագանու ընտրությունների արդյունքներով՝ «Իմ քայլը» հավաքել է 294 109 ձայն կամ 81.05%՝ դրանով իսկ հաղթելով ընտրություններում։ Երկրորդ տեղում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը՝ 6,95% (25219)-ով, երրորդ տեղում՝ «Լույս»  դաշինքը՝ 4,99% (18112)-ով։ Ընտրություններին մասնակցել է 12 կուսակցություն եւ դաշինք։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Partner news