News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

ԱՄՆ ֆինանսների նախարարությունը հայտարարել է Միացյալ Նահանգների ազգային շահերին հակասող 12 ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցներ սահմանելու մասին։ Երկրի Դաշնային ռեեստրի կայքում նշված է, որ պատժամիջոցներն ուժի մեջ կմտնեն 2018թ․ սեպտեմբերի 26-ից՝ տեղեկացնում է РБК-ն։

Entity List ցուցակում ներառված ռուսական ընկերությունների համար, փաստորեն, անհասանելի կլինեն ամերիկյան ապրանքներն ու տեխնոլոգիաները։ Եթե որեւէ մեկը որոշի ամերիկյան ապրանք վաճառել այդ ընկերություններին, ԱՄՆ-ը նրան կզրկի մատակարարման լիցենզիայից։

Ցուցակում հայտնված ընկերություններին կարելի է բաժանել մի քանի խմբի՝ կապված նրա հետ, թե ինչ «մեղք են գործել»։ Օրինակ, «Վեկտոր» գիտահետազոտական ինստիտուտը, «Գամմա» գիտաարտադրական ձեռնարկությունը, «Ինֆոտեքս» խումբը մեղադրվում են կիբեռհանցագործներին հարթակ տրամադրելու մեջ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ