Իսրայելա-պաղեստինյան հակամարտության երկու երկրների սկզբունքների վրա հիմնված լուծմանն այլընտրանք չկա։ Այդ մասին Նյու Յորքում հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։ Նա նշել է, որ միակողմանի նախաձեռնություն չի կարող լինել։
«Ի՞նչը կարող է լուծել Իսրայելի եւ Պաղեստինի միջեւ ճգնաժամը։ Հասկանալի է, որ ոչ միակողմանի նախաձեռնությունները, եւ ոչ էլ լեգիտիմ խաղաղություն ունենալու պաղեստինյան ժողովրդի օրինական իրավունքների ոտնահարումը։ Երկու երկրների որոշմանը հուսալի այլընտրանք չկա»,- նշել է նա։
Ավելի վաղ Թրամփը խոսել էր Իսրայելի եւ Պաղեստինի միջեւ հակամարտությունը կարգավորելու ԱՄՆ-ի հնարավոր նախաձեռնությունների մասին։