News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

2019 թվականի հունվարի 1-ից Տաջիկստանում կարգելվի տանը թլպատում իրականացնելը։ Այս մասին հայտնել է Բնակչության առողջապահության եւ սոցիալական պաշտպանության նախարարության աշխատակից Շերալի Ռահմատուլոեւը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»–ն։

2018 թվականին «Ազգային ավանդույթների, արարողությունների ու ծեսերի կարգավորման» մասին օրենքում լրացումներ են արվել, որի համաձայն անվճար թլպատումը անցկացվում է բժշկական հաստատություններում ծնողների համաձայնությամբ տղայի ծնվելուց հետո 20 օրվա ընթացքում։

Ռահմատուլոեւի խոսքով՝ այս տարվա սկզբից անվճար թլպատում են անցել ավելի քան 33 հազար տղա։ Նա ափսոսանք է հայտնել, որ որոշ ծնողներ առ այսօր տուն են հրավիրում ժողովրդական հեքիմների այս ծեսը իրականացնելու համար, որի պատճառով երեխաները կարող են վարակվել բարակիչ հիվանդություններով։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ