News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Գուստավ Կուրբեի «Աշխարհի սկիզբը» կտավում ամենայն հավանականությամբ պատկերված է ֆրանսիացի բալետի պարուհի Կոնստանս Կենոն, որը օսմանյան դիվանագետի սիրուհին է եղել։ Հենց նա է պատվիրել նկարչին այդ նկարը իր էրոտիկ հավաքածուի համար, կարծում են փորձագետները, փոխանցում է BBC–ն։

Տասնյակ տարիներ շարունակ արվեստագետները ենթադրել են, որ Գուստավ Կուրբեի «Աշխարհի սկիզբը» ամենապրովոկացիոն աշխատանքն է արվեստի պատմության մեջ, իսկ նկարում պատկերված է իռլանդուհի Ջոաննա Հիֆերնանը, որը եղել է Կուրբեի աշակերտի՝ ամերիկացի նկարիչ Ջեյմս Ուիստլերի սիրուհին եւ ըստ որոշ տվյալների՝ հենց Կուրբեի սիրուհին։  

Սակայն երկար ժամանակ փորձագետները կասկածում էին, որ մերկ մարմինն ու սեռական օրգանները հենց Հիֆերնանին են պատկանում, քանի որ նկարում ցայլքային մազերը մուգ են, իսկ իռլանդուհին շիկակարմիր մազեր ուներ։

Հաստատումն այն բանի, որ նկարում պատկերված է ֆրանսիացի պարուհին, հայտնաբերվել է ֆրանսիացի գրողներ Ալեքսանդր Դյումա կրտսերի ու Ժորժ սանդի գրագրությունում։ Նամակների կրկնօրինակներն ուսումնասիրել է ֆրանսիացի պատմաբան Կլոդ Շոպը, որն էլ նկատել է վերոհիշյալը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ