News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը


Քաղաքական ուժերի համար շատ ավելի շահեկան կլինի, որ համաձայնեն հնարավորինս կարճ ճանապարհով հասնել արտահերթ խորհրդարանական ընտրությունների։ Այս մասին NEWS.am–ի հետ հարցազրույցում ասաց ՀՀ ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Լենա Նազարյանը։

«Որովհետեւ, եթե հանկարծ անհրաժեշտություն առաջանա հանրաքվեով Սահմանադրական փոփոխություններ իրականացնել, ապա չի բացառվում, որ եւս մեկ անգամ հեղափոխական ուժը հավաքի 80 տոկոս, ստանա Հայաստանի, ոչ թե Երեւանի քաղաքացիների վստահության քվեն եւ արդեն շատ դժվար կլինի արտահերթ խորհրդարանական ընտրությունների ժամանակ մյուս քաղաքական ուժերի համար պայքարել քաղաքացիների քվեի համար»,–ասաց «Ելք» խմբակցության ղեկավարը։

Նա պարզաբանեց, որ «կարճ ճանապարհ» ասելով՝ նկատի ունի սահմանադրական  բարեփոխումների նախագիծ՝ Խորհրդարան բերելը։

«Լինի պայմանավորվածություն, որ վարչապետի հրաժարականի դեպքում նոր թեկնածու չի առաջադրվելու կամ, եթե այդ պայմանավորվածության համար բավարար երաշխիքներ չլինեն, լինի պայմանավորվածություն, որ Սահմանադրության մեջ փոփոխություն իրականացվի, որ առանց վարչապետի հրաժարականի ԱԺ–ն լուծարվի։ Երեւի թե երկրորդ տարբերակը ավելի հավանական է»,–ասաց Լենա Նազարյանը։ 

Նա նկատեց, որ երրորդ՝ հանրաքվեի ճանապարհը ամենաերկարն է եւ չի բխում քաղաքական ուժերի շահերից։

Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ