News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Եվրոպացի խորհրդարանականները հայտարարել են, որ չեղարկում են ԵՄ-ին անդամակցության համար Թուրքիային տրամադրվելիք 70 մլն եվրոյի օգնությունը՝ կապված այն բանի հետ, որ Անկարան իրավակարգ հաստատելու եւ մարդու իրավունքների ոլորտում բարեփոխումների ունակ չէ, հաղորդում է AP-ն:

Եվրախորհրդարանի բյուջետային հանձնաժողովը հայտարարել է, որ այդ գումարը հիմա կուղղվի միգրացիայի ծրագրերին:

Անցյալ տարի այդ միջոցները փոխանցվել էին պահուստին, ծրագրվում էր դրանք փոխանցել, եթե «Թուրքիան բավականաչափ բարելավումներ կատարի օրենքի գերակայության, ժողովրդավարության, մարդու իրավունքների եւ մամուլի ազզատության ոլորտներում»: Սակայն հանձնաժողովը որոշել է դա չանել, երբ Թուրքիայի հարցով ԵՄ-ի վերջին ամենամյա զեկույցի արդյունքում հանգել է եզրակացության, որ Անկարան հեռանում է ԵՄ-ից:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ