News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Եթե ԱՄՆ-ն չվերականգներ Իրանի դեմ պատժամիջոցները, ապա նավթի գներն այդքան չէին աճի: Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը՝ մեկնաբանելով նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունը, որով Սպիտակ տան ղեկավարն ՕՊԵԿ-ից պահանջել էր նվազեցնել նավթի գները:

Նրա խոսքով, եթե Թրամփը տրամաբանորեն դատեր, կհասկանար, որ նավթի գների համար ավելի լավ կլիներ, եթե Իրանը կարողանար վաճառել իր նավթը:

«Դա լավ է աշխարհի եւ նավթի համաշխարհային գների համար: Հակառակ դեպքում՝ հիմնավորումների փակուղի է առաջանում, որին ես պատասխան չունեմ: Դա տնտեսական իրականությունն է... առաջարկ եւ պահանջարկ»,- նշել է Մակրոնը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ