News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկի Տարածաշրջանային տնօրենների պատվիրակությանը:

Ողջունելով հյուրերին՝ Մհեր Գրիգորյանը կրկին անգամ կարևորել է ՎԶԵԲ-ի կողմից Հայաստանում իրականացվող ծրագրերի նշանակությունը մեր երկրի համար:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ ՎԶԵԲ պատվիրակության անդամները գոհունակությամբ են խոսել Հայաստանի հետ կառուցողական համագործակցության մասին:

Հանդիպմանը կողմերը քննարկել են համագործակցության ընդլայնման և զարգացման հնարավոր հիմնական ուղղությունները և մտքեր են փոխանակել Կառավարության ապագա ծրագրերի վերաբերյալ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ