News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը


Անդրադառնալով վարչապետ Փաշինյանի հայտարարությանը՝ տաքսիստներին հարկերից ազատելու մասին, Խոսրով Հարությունյանն ասաց. «Ես այդ կարծիքին չեմ, դա լավ որոշում չէ, կարծում եմ, դեռեւս քննարկումների արդյունքում կարող ենք ավելի օպտիմալ լուծումների գալ։

NEWS.am-ի հետ հարցազրույցում ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահը պարզաբանեց. «Տեսեք՝ տաքսի ծառայություններ մատուցում են ոչ միայն ֆիզիկական անձինք, այլեւ ընկերություններ, որոնք ունեն 10, 20, 30, 50 տաքսի։ Տաքսի ծառայության մեր ապագան նրանք են, որովհետեւ կարող են ապահովել ե՛ւ որակ, անվտանգության համար անհրաժեշտ տեխնիկական վերահսկողություն։ Հիմա եթե մենք ֆիզիկական անձ հանդիսացողներին ազատում ենք բոլոր հարկերից, այդ ընկերությունները հայտվում են ծայրահեղ ծանր վիճակում, որովհետեւ նրանց աշխատողները կթողնեն կգնան իրենց մոտից, կգնան՝ կդառնան առանց հարկ վճարող տաքսի ծառայություն մատուցող»։

Խոսրով Հարությունյանը մտահոգություն հայտնեց, որ կտուժի որակը. «Հետո մենք ո՞նց ենք հետեւելու տաքսու որակին՝ սիգարետով, չստիկներով, անթրաշ սպասարկելու են մեր զբոսաշրջիկներին»։

Նա համոզված է, որ պետք է ծառայությունների այդ ոլորտի նկատմամբ հավասարակշռված մոտեցում ցուցաբերվի, առավել եւս, որ ՀՀ Հարկային օրենսգրքում գրված է, որ միեւնույն ծառայություն մատուցող անձինք չեն կարող գտնվել հարկային անհավասար պայմաններում։

Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում։

Տպել
Ամենաշատ