News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

ՄԱԿ-ի կենտրոնակայանում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Աֆրիկյան միության հանձնաժողովի նախագահ Մուսա Ֆակիի հետ: 

Կառավարությունից NEWS.am-ին հայտնում են, որ զրուցակիցները քննարկել են Երեւանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության (ՖՄԿ) գագաթաժողովի նախապատրաստական աշխատանքների ընթացքը: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ Հայաստանը լավագույնս է նախապատրաստվում գագաթաժողովին եւ պատրաստ է այն անցկացնել բարձր մակարդակով, ինչպես նաեւ ջերմորեն Երեւանում ընդունել կազմակերպության անդամ աֆրիկյան պետությունների բարձր մակարդակի պատվիրակություններին: 

Մուսա Ֆակին համոզմունք է հայտնել, որ գագաթաժողովը կնպաստի Հայաստանի ու աֆրիկյան երկրների միջեւ հարաբերությունների խթանմանն ու զարգացմանը: 

Զրուցակիցները կարեւորել են գագաթաժողովի շրջանակում բիզնես ֆորումի անցկացումը, որը նոր ազդակ կհաղորդի նաեւ գործարար կապերի ընդլայնմանը: 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ