News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՄԱԿ-ի կենտրոնակայանում հանդիպում է ունեցել ԵՄ ընդլայնման եւ հարեւանության հարցերով հանձնակատար Յոհաննես Հանի հետ:

Կառավարությունից NEWS.am-ին հայտնում են, որ զրուցակիցները քննարկել են Հայաստան-ԵՄ հարաբերությունների հետագա զարգացմանը, փոխգործակցության ընդլայնմանն ուղղված տարբեր հարցեր, անդրադարձել Համապարփակ եւ ընդլայնված համագործակցության համաձայնագրի կյանքի կոչմանը միտված հետագա քայլերին:

Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Հայաստանի կառավարությունը հետամուտ է երկրի ժողովրդավարական զարգացման վերընթաց ուղուն, օրենքի գերակայության ապահովմանը, մարդու իրավունքների պաշտպանությանը եւ մրցակցային ու բարենպաստ գործարար միջավայրի ամրապնդմանը: Այդ համատեքստում կառավարության ղեկավարը կարեւորել է ԵՄ համընդգրկուն աջակցությունը Հայաստանում տեղի ունեցող ժողովրդավարական բարեփոխումներին: Նիկոլ Փաշինյանն՝ անդրադառնալով Երեւանի ավագանու արտահերթ ընտրություններին, նշել է, որ ձայների ավելի քան 80 տոկոսը քվեարկել է «Իմ քայլ»-ը դաշինքի օգտին, ինչը նշանակում է նաեւ հասարակությունը կողմ է քվեարկել արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման օգտին: Վարչապետը հավելել է նաեւ, որ ընտրություններն անցկացվել են ազատ եւ թափանցիկ, իսկ պարտություն կրած մյուս քաղաքական ուժերը շնորհավորել են հաղթանակ տարած քաղաքական ուժին, ինչը, ըստ Նիկոլ Փաշինյանի, աննախադեպ է Հայաստանում եւ կարող է դառնալ քաղաքական լավ մշակույթ:

Կառավարության ղեկավարը նշել է նաեւ, որ առաջիկայում պատրաստվում է խորհրդարանական ընտրությունների շուրջ բանակցություններ վարել քաղաքական մյուս ուժերի հետ:

Յոհաննես Հանը նշել է, որ Եվրամիությունը հետեւողականորեն շարունակելու է Հայաստանի հետ փոխգործակցության խթանմանն ուղղված ծրագրերն ու միջոցառումները, Հայաստան-ԵՄ համապարփակ եւ ընդլայնված համագործակցության համաձայնագրով նախատեսված ծրագրերի շրջանակում նպաստելով մեր երկրում ժողովրդավարության հետագա ամրապնդմանը, օժանդակելով օրենքի գերակայության եւ մարդու իրավունքների պաշտպանությանը, դատական համակարգի զարգացմանն ուղղված բարեփոխումների իրականացմանը: Յոհաննես Հանն ընդգծել է, որ Հայաստանը կարող է ակնկալել ԵՄ-ի հետեւողական օժանդակությունը` ըստ ՀՀ կառավարության առաջնահերթությունների նախաձեռնած արմատական բարեփոխումների:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ