News
Լրահոս
News
Երկուշաբթի
Դեկտեմբեր 17
Տեսնել լրահոսը

ՄԱԿ-ի կենտրոնակայանում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Լիբանանի նախագահ Միշել Աունի հետ:

Կառավարությունից NEWS.am-ին հայտնում են, որ զրուցակիցները կարեւորել են հայ-լիբանանյան ավանդական բարեկամական հարաբերությունների շարունակական զարգացումը եւ գոհունակություն հայտնել երկկողմ քաղաքական համագործակցության բարձր մակարդակից: Կողմերը կարեւորել են տնտեսության ոլորտում կապերի խորացումն ու առեւտրաշրջանառության ծավալների ավելացումն ու այդ առումով ընդգծել գործարար ֆորումների կազմակերպման անհրաժեշտությունը:

Նիկոլ Փաշինյանը եւ Միշել Աունը քննարկել են տարբեր ոլորտներում փոխգործակցության խթանմանը վերաբերող հարցեր եւ անդրադարձել Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության առաջիկա գագաթաժողովի նախապատրաստական աշխատանքների ընթացքին:

Լիբանանի նախագահը վերահաստատել է իր մասնակցությունը գագաթաժողովին եւ համոզմունք հայտնել, որ այն կանցնի բարձր մակարդակով:

Զրուցակիցները երկկողմ կապերի ընդլայնման գործում կարեւորել են Լիբանանի հայ համայնքի դերը: Միշել Աունն ընդգծել է, որ տեղի հայ համայնքը իր երկրի տարբեր ոլորտներում ունի կարեւոր դերակատարություն եւ հաջողությամբ նպաստում է պետության զարգացմանն ու առաջընթացին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Partner news