News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հոկտեմբեր 22
USD
476.32
EUR
531.95
RUB
7.48
ME-USD
0.08
Տեսնել լրահոսը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Նյու Յորքում հանդիպում է ունեցել Իրանի նախագահ Հասան Ռոհանիի հետ: Զրուցակիցները քննարկել են հայ-իրանական հարաբերությունների օրակարգային տարբեր հարցեր: Զրուցակիցները կարեւորել են տնտեսական համագործակցության զարգացումը եւ նշել, որ այն զգալիորեն զիջում է երկկողմ քաղաքական հարաբերությունների մակարդակին: Նրանք անհրաժեշտ են համարել գործուն քայլերի ձեռնարկումը` առեւտրատնտեսական կապերի խթանման, առկա ներուժի իրացման նպատակով:

Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ հայ-իրանական հարաբերություններն ունեն առանձնահատուկ բնույթ եւ պետք է դրանք շարունակեն զարգանալ բարեկամական ամուր կապերի հիմքի վրա:

Իր հերթին, Հասան Ռոհանին նշել է, որ երկու երկրների միջեւ առկա է վստահության բարձր մակարդակ: Իրանի նախագահի խոսքով` հայ համայնքն իր երկրում ունի կարեւոր դերակատարություն եւ մեծ հարգանք է վայելում իրանցիների շրջանում: Խոսելով տնտեսական փոխգործակցության մասին` Հասան Ռոհանին համոզմունք է հայտնել, որ Եվրասիական տնտեսական միության հետ ստորագրված ազատ առեւտրի գոտու ձեւավորմանը միտված համաձայնագիրը եւս հնարավորություն կտա ավելի խորացնել հայ-իրանական տնտեսական գործակցությունը:

Նիկոլ Փաշինյանը եւ Հասան Ռոհանին անդրադարձել են տարբեր, այդ թվում` Էներգետիկայի, ճանապարհաշինության ոլորտներում համագործակցությանը, լոգիստիկ պայմանների բարելավմանը վերաբերող հարցերի:

Հասան Ռոհանին վարչապետ Փաշինյանին հրավիրել է Իրան եւ համոզմունք հայտնել, որ, այցը հնարավորություն կընձեռի առավել ընդգրկուն քննարկելու երկկողմ համագործակցությունն ընդլայնելու ուղիները:

!
Այս նյութը հասանելի է նաև   English, Русский and Türkçe
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Վարչապետն ընդունել է Հայաստանում Իրանի դեսպանին
Վարչապետն իր գնահատանքն է հայտնել դեսպանի գործունեության ընթացքում...
Տիգրան Ավինյանը Իրանի կապի նախարարի հետ քննարկել է ՏՏ ոլորտում գործարար կապերի ընդլայնման հեռանկարները
Մոհամմադ Ջավադ Ազարի Ջահրոմիին շնորհավորել է հայկական կողմին ՏՏ համաշխարհային համաժողովը բարձր մակարդակով անցկացնելու կապակցությամբ...
Արարատ Միրզոյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել ՀՀ-ում Իրանի դեսպանի հետ
Սեյեդ Քազեմ Սաջջադին շնորհակալություն է հայտնել Արարատ Միրզոյանին՝ արդյունավետ համագործակցության համար...
Քննարկվել են Իրանի տարածքով կենդանիների տարանցիկ արտահանման պայմանները
Կողմերը քննարկել են փոխշահավետ համագործակցության ընդլայնման հնարավորությունները, մասնավորապես՝ Իրանի տարածքով կենդանիների տարանցիկ արտահանման պայմանները...
Մոսկվայում Սուրեն Պապիկյանը Իրանի նավթի նախարարի հետ քննարկել է փոխգործակցության ընդլայնման ուղղությունները
Զրուցակիցները քննարկել են Հայաստանի եւ Իրանի միջեւ համատեղ ծրագրերի ընթացքը եւ փոխգործակցության ընդլայնման ուղղությունները գազի…
Իրանի հետ համաձայնագրերը շահավետ են հայկական բիզնեսի համար. փորձագետ
Իրանի նախագահի այցը Երեւան նշանավորվեց ժամանակավոր համաձայնագրերի ստորագրմամբ...