News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Թուրքիան շարունակելու է Իրանից բնական գազ գնել՝ չնայած Թեհրանի դեմ ԱՄՆ-ի սահմանած պատժամիջոցներին: Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, հաղորդում է Reuters-ը:

Նա նաեւ անդրադարձել է ամերիկյան բողոքական քահանա Էնդրյու Բրանսոնի գործին, որը Անկարայի եւ Վաշինգթոնի միջեւ կռվախնձոր էր դարձել: Էրդողանն ասել է, որ թուրքական դատարանը պետք է որոշի իր ճակատագիրը, ոչ թե քաղաքական գործիչները:

Նշենք, որ ԱՄՆ-ի եւ Թուրքիայի հարաբերությունները լավագույն փուլում չեն, այդ թվում նաեւ ամերիկյան բողոքական քահանա Էնդրյու Բրանսոնի գործի պատճառով:

Վերջինս Թուրքիայում մեղադրվում է լրտեսության եւ ահաբեկիչներին օգնելու մեջ: Նրան 35 տարվա ազատազրկում է սպառնում: ԱՄՆ-ն պնդում է, որ նա անմեղ է եւ պնդում է, որ նա ազատ արձակվի: Բրանսոնի գործի կապակցությամբ Վաշինգթոնը պատժամիջոցներ է սահմանել երկու թուրք նախարարների դեմ: Բացի դրանից, օգոստոսին ԱՄՆ-ն կրկնապատկել է Թուրքիայից ներկրվող ալյումինի եւ պողպատի մաքսատուրքերը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ