News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանձնարարել է հետախուզական գործողություններ անցկացնել իր քաղաքական թշնամիների դեմ, որոնք ամերիկյան հողում են ապրում տարագրության մեջ, հայտնում է Express-ը: 

Թուրքիայի նախագահի մամուլի քարտուղար Իբրահիմ Քալընը հայտարարել է, որ հատուցման նպատակով Թուրքիան իր թշնամիների դեմ հետախուզական գործողություններ կօգտագործի:

Խոսքն առաջին հերթին իսլամական քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի մասին է, ում Անկարան մեղադրում է 2016 թվականի հուլիսի հեղաշրջման փորձի մեջ, որի կողմնակիցները հետապնդվում են թուրքական իշխանությունների կողմից: Քալընը հայտարարել է, որ նրանք «իրենց թիկունքում կզգան Թուրքիայի շնչառությունը»:

Էրդողանը «թշնամիներին» հետեւելու համար ներգրավել է Ազգային հետախուզությանը (MIT): Նրա աշխատակիցները Կոսովոյում առեւանգել էին 6 թուրք քաղաքացիների՝ Գյուլենին աջակցելու համար Թուրքիայում դատելու նպատակով: «Կոսովոյում անցկացվողի նման գործողություններ կարող են իրականացվել նաեւ մյուս երկրներում»,- հայտարարել է Քալընը՝ հավելելով, որ Էրդողանը «այս հարցով շատ հստակ հրահանգներ է տվել»:

Թուրքական Daily Caller պարբերականը հայտնել է, որ Էրդողանի վերահսկողությամբ թուրքական մեդիան հետեւել ու լուսանկարել է ԱՄՆ-ում տարագրության մեջ բնակվող առնվազն 6 գիտնականների ու լրագրողների:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ