News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

«Փաստ» օրաթերթը գրում է. «Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Սուրեն Մնոյանի դրամական միջոցները 2017 թ. սկզբում կազմել են 1 մլն ՀՀ դրամ եւ 90 000 ԱՄՆ դոլար: 2017թ. վերջում դրամական միջոցները ո՛չ ավելացել են, ո՛չ պակասել: Այս մասին տեղկանում ենք Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի կայքում հրապարակված նրա՝ 2017թ. տարեկան հայտարարագրից:

Հրապարակված փաստաթղթից տեղեկանում ենք նաեւ, որ դատարանի նախագահը անշարժ եւ շարժական գույք չի հայտարարագրել: 

Հայտարարատու պաշտոնատար անձի եկամուտները, ըստ հայտարարագրի, գոյացել են միայն աշխատավարձից: 2017 թ. եկամտի հանրագումարը կազմել է 10 801 748 ՀՀ դրամ: 

Ուսումնասիրելով դատարանի նախագահի 2016թ. հայտարարագիրը՝ արձանագրեցինք, որ 2016թ. նրա դրամական միջոցներն ու ստացած եկամուտները 2017թ. առանձնապես փոփոխություններ չեն գրանցել: Միայն հավելենք, որ 2016 թ. սկզբին հայտարարագրած 80 հազար ԱՄՆ դոլարը 2016թ. վերջում ավելացել է 10 հազարով ու կազմել 90 հազար ԱՄՆ դոլար: 

Նշենք, որ Սուրեն Մնոյանը Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ է 1999 թվականից»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանին կանչել են ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչություն
Նա ծանուցումն ստացել է երեկ, այսօր արդեն ճանապարհ է ընկել Երեւան...
«Փաստ». Առաջարկվում է պարեկային ծառայության աշխատանքի վարձատրության ֆոնդն ավելացնել տարեկան մոտ 417 միլիոն դրամով
Ըստ ՆԳՆ-ի, այս հանգամանքներով պայմանավորված՝ պարեկային ծառայության ծառայողների մեծամասնությունը...
«Հրապարակ». Տավուշը պայքարում է, համայնքապետն ԱՄՆ-ում է
Այս օրերին տավուշցիների հետ պայքարող «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը...
«Ժողովուրդ». Ժողովրդավարությունը թիվ մեկ «բրենդ» հռչակած վարչապետը չի մեկնաբանել Սամվել Վարդանյանի հանդեպ կատարվածը
Հիշեցնենք, որ քննչական ծառայությունից ՁՊՎ տեղափոխելու ճանապարհին, ամբողջությամբ սեւ հագած...
«Հրապարակ». Համերգն առանց տեղական «իշխանիկների»
Ասում էին՝ մարզպետը հատուկ է այդ օրը մարզից «գործերով բացակայել»։ Իսկ Փարսյանը, գրել ենք, որ նեղացած է...
«Հրապարակ». Սահմանազատման երեք տարբերակ է քննարկվել
Այսինքն, վերադառնայինք 1991թ. սահմաններին. մենք ադրբեջանական տարածքները վերադարձնեինք, որոնք...
Ամենաշատ