News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Երեւան-Արմավիր-Երեւան երթուղին սպասարկող «Գալակտիկա տրանս սերվիս» ՍՊԸ-ի հարցը լուծվել է. նոր 20 մեքենաների փոխարինումը կիրականացվի միկրոավտոբուսային երթուղում: Այս մասին facebook-ի իր էջում գրել է Տրանսպորտի, կապի եը ՏՏ փոխնախարար Արմեն Փամբուխչյանը՝ անդրադառնալով նախօրեին այդ երթուղու վարորդների բողոքի ակցիային:

Նա, մասնավորապես, գրել է.

«Երեւան-Արմավիր-Երեւան երթուղու վարորդները բողոքի ակցիա էին իրականացնում՝ կայանելով մեքենաները Կառավարության շենքի դիմաց: Սկսվել էին բանակցություններ ՀՀ տրանսպորտի, կապի եւ ՏՏ նախարարության եւ «Գալակտիկա տրանս սերվիս» ՍՊԸ տնօրենի միջեւ:

«Գալակտիկա տրանս սերվիս» ՍՊԸ տնօրենի ցանկությունն էր, որ բոլոր մեքենաները շահագործվեն ավտոբուսային երթուղում, որը հետագայում կկաշկանդեր միասնական երթուղային ցանցի կազմավորմանը:

Քիչ առաջ ձեռք բերվեց պայմանավորվածություն «Գալակտիկա տրանս սերվիս» ՍՊԸ տնօրեն Շուշանիկ Խաչատրյանի հետ՝ որպես փոխզիջում, ըստ որի նոր մեքենաների փոխարինումն կիրականացվի միկրոավտոբուսային երթուղում, քանի որ ներկայացված տրանսպորտային միջոցներն իրենց տեղատարողությամբ առանձնապես չեն տարբերվում միկրոավտոբուսներից եւ վաղը կպատրաստենք հրաման՝ նոր մեքենաների շահագործման համար:

Ուրախ ենք նոր տրանսպորտային միջոցների ներգրավվմանը Երեւան-Արմավիր երթուղիում, որը հանրությանը կապահովի ապահով եւ հարմարավետ փոխադրումներ»:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ սեպտեմբերի 25-ին, Արմավիր-Երեւան երթուղու վարորդները բողոքի ակցիա էին իրականացնում կառավարության շենքի դիմաց՝ պահանջելով ՀՀ տրանսպորտի, կապի և ՏՏ նախարարությունից թույլ տալ իրենց իրականացնել միջքաղաքային ուղևորափոխադրումներ՝ դրա համար տրամադրելով համապատասխան թույլտվություն՝ դեղին պետհամարանիշներ ունենալու համար։

Նշենք, որ երթուղին սպասարկող «Գալակտիկա Տրանս սերվիս» ՍՊԸ-ն  ներկրել է «Մերսեդես» մակնիշի 20 նոր միկրոավտոբուսներ: Ընկերության ներկայացուցիչները նշել էին, որ նախարարությունը չի գրանցում դրանք, հետեւաբար իրենց չեն տրամադրում նաեւ դեղին համարանիշներ եւ միկրոավտոբուսները մեկ ամիս է դուրս չեն գալիս գիծ, փոխարենը գիծը սպասարկում են հին մեքենաներով:

Դրա հետեւանքով, գիծը սպասարկում են նաեւ ոչ օրինական գրանցում ունեցող միկրոավտոբուսներով եւ տաքսիներով, իսկ նախարարությունը չի կարողանում վերահսկել տիրող իրավիճակը:

«Նախարարությունը թույլտվություն չի տալիս, չենք կարողանում նոր միկրոավտոբուսներով գիծ դուրս գանք». Բողոքի ակցիա

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պապոյանը բարձր է գնահատել էմիրաթական ընկերությունների՝ ՀՀ-ում ակտիվորեն ներդրումներ իրականացնելու փաստը
Կողմերն անդրադարձել են նաև միջազգային և մասնագիտացված ցուցահանդեսների...
Դոլարն ու եվրոն արժեզրկվել են. ռուբլին՝ թանկացել
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 19-ին, կազմել է...
Վարկերն ու ավանդներն ավելացել են. ՀԲ-ն հրապարակել է Հայաստանի տնտեսական զարգացման ամփոփագիրը
Ամփոփագրում ընդգծվում է, որ ֆինանսական հատվածի ցուցանիշները փետրվարին...
Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին
Կցանկանայի հատկապես առանձնացնել «Հավասարության խթանում, որը կլիազորի խորհրդարանականներին կիրառելու արդյունավետ գենդերային...
Փաշինյանը KFW բանկի պատվիրակության հետ քննարկել է էներգետիկ ոլորտում բանկի մասնակցությամբ նոր ծրագրերը
Այնուհետև զրուցակիցներն անդրադարձել են նախագծերի ընթացքին ու նոր ծրագրերի իրականացմանը վերաբերող մի շարք հարցերի...
Հայաստանից դրամական փոխանցումները դեպի Ռուսաստան նվազել են, դեպի ԱՄՆ՝ ավելացել
Զուտ դրամական փոխանցումները փետրվարին նվազել են 63.3 տոկոսով…
Ամենաշատ