News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը


Ազգային ժողովում ընթանում է ՀՀ ԱԺ արդարադատության իրականացմանը խոչընդոտելու, արդար դատաքննության իրավունքի եւ հեռախոսային խոսակցությունների գաղտնիությունը խախտելու փաստերի առնչությամբ երկրում մարդու իրավունքների պաշտպանվածության մակարդակը քննության առարկա դարձնելու նպատակով ստեղծված քննիչ հանձնաժողովի երկրորդ նիստը:

Հանձնաժողովի առաջին նիստում, որը կայացել էր սեպտեմբերի 19-ին, հանձնաժողովի նախագահ Գեւորգ Կոստանյանն առաջարկել էր նիստը հետաձգել, որ մասնակիցները կարողանան առաջարկություններ ներկայացնել աշխատակարգի սխեմայի վերաբերյալ։ Մասնավորապես, առաջարկները պետք է վերաբերեն հետեւյալ հարցերին, թե աշխատակարգի ինչ ռեժիմով գործելու, ով է լինելու Հանձնաժողովի փոխնախագահը, նաեւ պետք է առաջարկել պահանջվող փաստաթղթերի ցանկը, եւ թե որ մարմնից պետք է պահանջել:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ օրեր առաջ համացանցում հրապարակվել էր ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի եւ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի հեռախոսազրույցի ձայնագրությունը, որտեղ նրանք անդրադառնում են «Մարտի 1»-ի գործին, այդ գործով որպես մեղադրյալներ անցնող Ռոբերտ Քոչարյանի կալանավորման խնդրին, նաեւ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի եւ պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանի դեմ հարուցված քրեական գործերին: Ձայնագրության իրական լինելը ընդունել է ինչպես վարչապետ Նիկոլ Փաշինյանը, այնպես էլ զրույցի մասնակիցները:

Զրույցի ընթացքում Վանեցյանը զրուցակցին ասում է Քոչարյանին բանտարկելու անհրաժեշտության մասին: Դրանից բացի, զրուցակիցները քննարկում են Խաչատուրովի կալանավորման հարցը: Վանեցյանը նշում է, որ այս դեպքում պետք է զգույշ լինել, քանի որ Մոսկվայի հետ հարաբերությունները փչացնելու հավանականություն կա: ՀՔԾ ղեկավարը հանգստացնում է՝ վստահեցնելով, որ Խաչատուրովի կալանավորման համար բոլոր հիմքերը կան:

Նշենք, որ ԱԺ քննիչ հանձնաժողովի կազմում 5 անդամ կունենա ՀՀԿ խմբակցությունը, 3 անդամ` «Ծառուկյան» դաշինքը, 2 անդամ՝ «Ելք»-ը եւ մեկ անդամ՝ ՀՅԴ-ն:

ԱԱԾ տնօրենի եւ ՀՔԾ պետի հեռախոսազրույցի ձայնագրության սղագրությունը՝ ամբողջությամբ

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ