Ադրբեջանին զենք վաճառելը սպառնում է ամբողջ տարածաշրջանի անվտանգությանը։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 26-ին ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենք վաճառելը խնդիր չէ հայ–ռուսական հարաբերությունների համար։
«Մենք գտնում ենք, որ խնդիր է ընդհանրապես այդպիսի անկանխատեսելի պետությանը զենք վաճառելը։ Ադրբեջանի կողմից զենքի ձեռքբերումը պոտենցիալ վտանգ է ներկայացնում ամբողջ տարածաշրջանի համար»,–շեշտեց Բալայանը։