Իրանի հետախուզության նախարարությունը հայտարարել է Ահվազ քաղաքում սեպտեմբերի 22-ին տեղի ունեցած ահաբեկչական հարձակման հետ կապված 22 անձանց կալանավորման մասին, ինչի արդյունքում 25 մարդ էր զոհվել, հայտնում է Tasnim-ը:
Ոստիկանության ստուգումների ընթացքում առգրավել է զինամթերք, ռազմական տեխնիկա եւ հաղորդակցության միջոցներ:
Նախարարությունը հայտարարել է, որ ահաբեկիչները կապված էին «Թաքֆիրի անջատողական խմբավորումների հետ»՝ արաբական երկրների հովանու ներքո: Նշվում է, որ պարզվել են ահաբեկչական հարձակման օտարերկրյա հովանավորներն ու ոգեշնչողները: