News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Հայկական կողմը պատրաստ է Թուրքիայի անչափահաս քաղաքացուն հայրենիք ուղարկել։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 26-ին ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը։

Նա նշեց, որ նախօրեին Երեւանը հայտարարել է, որ կարճվել է քրեական գործը սահմանը ապօրինի հատած Թուրքիայի քաղաքացու նկատմամբ. «Պատանու հայրը դիմել է ՀՀ իշխանություններին՝ խնդրելով գթասրտություն ցուցաբերել։ Սպասում ենք թուրքական կողմի արձագանքին նրան Թուրքիա ուղարկելու համար։ Որքանով ինձ հայտնի է՝ հայրը ժամանել է Հայաստան որդուն հայրենիք ուղեկցելու համար»,–նշել է նա։

Հիշեցնենք, որ Թուրքիայի Հանրապետության Կարսի մարզի բնակիչ Ումութ Ալի Օզմենը հայ թուրքական սահմանը հատել էր հուլիսի 24-ին։ Փաստի առթիվ հարուցվել էր քրեական գործ ՀՀ ՔՕ-ի 329-րդ հոդվածի հատկանիշներով՝ պետական սահմանն ապօրինի հատելը։

Ավելի ուշ ՀՀ գլխավոր դատախազությունը հայտնել էր, որ հայ-թուրքական սահմանն ապօրինի հատելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործը կարճվել է, Ումութ Ալի Օզմենի նկատմամբ ընտրված խափանման միջոցը՝ վերացվել:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ